Главная » Фотоальбом » ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՖՈՏՈԱԼԲՈՄ » Ուխտագնացություն-դեպի-Սպիտակավոր (28)

Ուխտագնացություն-դեպի-Սպիտակավոր (28)

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԺԴԵՀԻ ԳԵՐԵԶՄԱՆ
ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԺԴԵՀԻ ԳԵՐԵԶՄԱՆ

<< Սո՞ւրը, թե՞ գրիչը: - Թե՛ մեկը, թե՛ մյուսը- ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ…
… Սուր և գրիչ – աստվածայի՜ն զենքեր, տրված մարդուն՝ պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում – իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար>>:

Գարեգին Նժդեհ

Այո՛, դու միակ մարդն ես մեր ամբողջ պատմության մեջ, որ մի ձեռքիդ սուր, մյուսին գրիչ բռնած պաշտպանեցիր ժողովրդիդ, կանգնեցիր նրա կողքին, ամեն ինչ արեցիր հայրենիքիդ համար, մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ էիր կանգնել նրա կողքին, ամեն գնով պաշտպանում էիր հայրենիքիդ սահմանները: Դու արեցի՛ր: Մենք քեզ ենք պարտական մեր այսօրվա հայրենիքի համար, մեր Ղարաքիլիսայի ու Լեռնահայաստանի համար:

Եվ ի՞նչ ստացար այդ ամենին ի պատասխան: Բանտային երկար տարիներ և հոգիդ տվեցիր հենց բանտում՝ հարազատներից, սիրելիներից, հայրենիքից, Սյունիքից, Նախիջևանից` հարազատ տնից հեռու:

Ի՞նչ էր ուզածդ, որ չէին տալիս: Մի բուռ հայրենի հող: Քեզ հողին հանձնեցին Վլադիմիրում:

Քո ճանապարհը այդքանով չավարտվեց: Մի խումբ հայ մտավորականներ (Պավել Անանյանը, Վարագ Առաքելյանը, Գարեգին Մխիթարյանը, Արցախ Բունիաթյանը) որոշեցին քո մարմինը բերել հայրենիք և կատարել քո բաղձալի երազանքը:

1983 թ.-ի օգոստոսի 31-ին (ճիշտ է, մեծ դժվարությամբ) դու արդեն տանն էիր: Հոկտեմբերին հայ մտավորականությունը որոշեց քո աճյունից մի սուրբ մասունք հողին հանձնել Խուստուփում՝ ըստ կտակիդ՝ <<Երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղի՛ր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երևան և՛ Կապանը, և՛ Գինոսպը, և՛ Գողթանը, և՛ Գեղաձորը>>:

Հոկտեմբերի 6-ին նվիրյալների խումբը ուղևորվեց Զանգեզուր: Խուստուփը, որ գրեթե միշտ մռայլ էր, այդ օրը լուսավոր էր, պայծառ, ասես իր փրկչին կանչում էր իր գիրկը՝ կարոտն առնելու:

Դու արդեն քո հարազատ վայրում էիր:

Նվիրյալները քեզ հանձնեցին հողին ու երդվեցին.

- Եթե չգամ, իմացիր, որ չկամ...

Սակայն քո մարմինը դեռ թաղված չէր: Շուրջ չորս տարի այն գաղտնի պահվեց Վարագ Առաքելյանի գյուղական տանը՝ որպես սրբություն: Նրանց մի հարց էր տանջում, ո՞ւր պետք է ամփոփեն քո մարմինը:

Տեղը որոշվեց: Վայոց ձորի գեղատեսիլ բնության մի գողտրիկ անկյունում՝ սարերի ու անտառների մեջ գտնվող Սպիտակավորի Ս. Աստվածածին եկեղեցու բակն էր դա: Երբ փոսը արդեն փակեցին, թվաց, թե ծեր ընկուզենին խոնարհեց վիթխարի թևերը…

1989թ.-ի հունիսի 17-ին քո գերեզմանին շիրմաքար դրվեց: Վարագ Առաքելյանի կազմած մագաղաթագիրը՝ հասցեագրված գալիք սերունդներին, տեղադրվեց տապանաքարի տակ: Մագաղաթին գրված էր. <<Հա՛յ պարմանի, եթե երբևիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացի՛ր, որ դու գտել ես հերոսանց հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը: Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, և հայ ազգի արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու ծերպերում: Ծնկի՛ եկ աճյունի առջև, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին: Նժդեհի հոգին սավառնում է հայկական լեռնաշխարհի վրա, այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ>>:

2005 թ-ի ապրիլի 26-ին, քո աճյունից մի քանի մասունք վերաթաղում են Ղափանում` քո անունը կրող հուշարձանի տակ:

Դու Հայաստանում ես և հսկում ես քո հայրենիքի սահմանները: Ես առավել համոզվեցի դրանում, երբ այս տարի Պատանի պատմագետների ակումբի մյուս անդամների հետ միասին ուխտի եկա քո գերեզման: Ճանապարհը վտանգավոր էր, քարքարոտ ու դժվար հաղթահարելի, բայց մեզ ուժ էր տալիս այն միտքը, որ մենք գալիս էինք մեր պարտքը կատարելու, քեզ մոտ էինք գալիս: Ամբողջ ճանապարհին ես զգում էի քո ներկայությունը, դու մեզ հետ էիր, մեզ պաշտպանում էիր վտանգներից ու հարթում ճանապարհ: Երբ տեղ հաասանք, գրեթե ուժասպառ էինք եղել, բայց առանց վայրկյան անգամ կորցնելու, եկանք շիրիմիդ մոտ, որ կատարենք պատգամը...

<<Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդրելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը:

Թագավոր է եղել նա, ով կարող է: Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ>>:

Մենք կարողացանք...
В реальном размере 1600x1200 / 207.8Kb
373 0 5.0

Добавлено 06.07.2015 Aray

Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: