Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր

2015 թ Վարդավառը Սևանում

Վարդավառը հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

« Վարդավառ բառի  » խորհուրդը լեզվաբանորեն կազմված է է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված: Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն: Այն նվիրված էր Աստղիկ աստվածուհուն: Մարդիկ իրար վրա վարդաջուր էից ցողում, աղավնիներ թռցնում, երգում, պարում և տոնում սիրելի աստվածուհուն նվիրված տոնը:
  

Պատանի պատմագետների ակումբը իր սովորության համաձայն այս տարի նույնպես հուլիսի 12-ին իր հիմնական կազմով նշում էր Վարդավառը այս անգամ Սևանա լճի գողտրիկ ափերից մեկում: Ակումբի անդամները այցելեցին Սևանավանք, որտեղ մասնակցեցին մոմավառությանը, պատարագին, օրհնեցին վարդերը, վարդագույն և կանաչ ներկված ձվերը , կարմիր գինին   ու գաթաները: Ապա գնացին լողափ և պատրացտեցին ծաղկաթագեր օրհնած վարդերով: Քիչ ավելի ուշ ակումբի անդամները մեծ ոգևորությամբ կատարեցին <<Վարդավառը գալիս է...>> երգը: Դրանից հետո բոլորով սկսեցին իրար վրա ջուր ցողել և լողալ Սևանա լճում: Երեկոյան հովին տղաները սկսեցին պարել ավանդական <<Յարխուշտա>> պարը, աղջիկները գաթաները կտրտրեցին և հյուրացիրեցին հավաքված մարդկանց:
            Բոլորը լավ տրամադրությամբ վերադարձան մայրաքաղաք, որի համար շնորհակալություն ենք հայտնում ակումբի հիմնադիր ղեկավար Արայ Հակոբյանին:

ՊՊԱ 5-րդ և 6-րդ հոսքերի պատասխանատու Սեյրանյան Մարիամ

Категория: Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր | Добавил: Aray (13.07.2015) | Автор: Մարիամ Արթուրի Սեյրանյան
Просмотров: 540 | Теги: ջրոցի, Գաթա, լողոփ, Վարդավառ, վարդեր, Հայաստան. Սևան, Սևանավանք, Հիսուս Քրիստոս | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: