Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր

Եկեք սովորենք ճիշտ խոսել

Պատանի Պատմագետների ակումբը և Նոր Նորքի կենտրոնական գրադարանը մեկնարկեցին հռետորաբանության անվճար դասընթացների << Եկեք սովորենք ճիշտ խոսել >> ծրագիրը :
Ծրագիրը նպատակ ունի առաջադեմ երիտասարդների համար բացահայտել և սովորեցնել խոսելու արվեստի բոլոր կարևորությունները և հմտությունները  :
Դասընթացների մասնակցության համար ընդունելության որևէ կարգ չի եղել, դասընթացները նախատեսված էին  բոլոր ցանկացողների համար : 
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր անձնական տվյալնները մեր էլ հասցեին՝ patani-patmaget@mail.ru: Դասընթացներն իրականացվում են անվճար :


Պարապունքներն իրականացնում է Մանկավարժ և պատմաբան Արայ Հակոբյանը, ով արդեն 7 տարի է զբաղվում է հռետորաբանության ուսումնասիրությամբ և իրականացրել է բազմաթիվ թրեյնինգներ տարբեր տարիքային խմբերի համար :

Դասընթացների ընթացքում ուսումնասիրելու ենք 36 հարց «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ»-ից


1. Ինչ է հռետորիկան և ով է հռետորը
2. Նրբաբանություն
3. Խոսքի կառուցվածքը
4. Ներածության կարևորությունը
5. Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը
6. Ինչպես մատուցել ուղերձը 
7. Անձնական պատմությունների գործածումը խոսքում
8. Ինչպես ամփոփել ելույթը
9. Ժեստերի պատմությունից
10. Ճիշտ ժեստեր ու սխալ ժեստեր
11. Ձայնի բարձրությունը, 
12. Ձայներանգ
13. Խոսքի տեմպը, ռիթմը
14. Աշխատանք հայելու առջև
15. Կապը լսարանի հետ
16. Կրկնություն
17. Ինչպես ելույթ ունենալ ամբիոնից
18. Հռետորական հարցի գործածումը 
19. Շփում լսարանի հետ
20. Դադարի գործածումը
21. Մակաբույծ բառերից
22. Բառապաշար
23. Առակների, պատմությունների օգտագործում
24. Օժանդակ նյութերի օգտագործում 
25. Ինչպես պատասխանել անսպասելի հարցերի
26. Խոսքի հեռանկար
27. Ինչպես կատարել անցումներ մտքից միտք
28. Հումորի գործածումը խոսքում
29. Հարցի հակադարձում, վերաշարադրում
30. Համեմատություն
31. Փոխաբերություն
32. Չափազանցություն
33. Նվազաբանություն
34. Ակնարկություն
35. Հեգնանք
36. Բառախաղ
Այն միառժամանակ իր մեջ ներառում է 
Ա. Հռետորական վարժանքներ
Բ. Հռետորական խաղեր
Գ. Կինոդիտումններ և վերլուծություններ
Դ. Ելույթների փորձեր
Ե. Դռեսկոդ
Զ. Պոեզիայի և թևավոր խոսքերի օգտագործում
Է. Բանակցություն և բանավեճ
Ը. Կոչական և հրամայական խոսք 

Դասընթացների ընդհանուր քանակը 20 դասաժամ է ՝ յուրաքանչյուրը 120 րոպե, շաբաթական 2 դասաժամ ընդհանուր տևողությունը 2 ամիս և 2 շաբաթ : Սեմինարներն ավարտելուց հետո մասնակիցներին  կհանձնվեն վկայագիրներ մասնակցության համար :

Категория: Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր | Добавил: Aray (13.11.2016)
Просмотров: 832 | Комментарии: 5 | Теги: «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» 1. Ինչ է հռետոր | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: