Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր

ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ 7-ՐԴ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Պատանի Պատմագետների Ակումբը հայտարարում է 7-րդ հոսքի ընդունելություն: Բոլոր Այն պատանիները ովքեր ցանկություն ունեն առավել խորացնել իրենց գիտելիքները Հայոց և Համաշխարհային պատմությունների շրջանում, ստանալ իրենց հարցերի պատասխաններ, մասնակցել արշավների և հետազոտությունունների, այցելել թանգարաններ , սովորել հռետորաբանություն , հմտանալա միջոցառումների կազմակերպման և իրականացման մեջ ապա կարող են ուղարկել իրենց տվյալնները մեր էլեկտրոնային հասցեին patani-patmaget@mail.ru

  1. 2010 թվականի մայիսի 12-14-ը ակումբի սաները մասնակցել են Տիգրան Մեծի ծննդյան  2150 ամյակին նվիրված պատմաբան Արտակ Մովսիսյանի նախաձեռնած միջոցառումների շարքին :
     
  2. Ամենամյա «Գինի լից» ֆլեշ մոբ : 2011,  2012,  2013,  2014,  2015  թվականների մարտի 15-ին «Պատանի Պատմագետների Ակումբը» և բազմաթիվ հայ երիտասարդներ Երևան քաղաքի կենտրոնում ՝ Հյուսիսային Պողոտայի ոչ երթևեկելի հրապարակում,   ի հիշատակ  Սողոմոն Թեհլերյանի, իրականացնում են Ֆլեշ Մոբ , որի ժամանակ  երգում ենք Սահակ Սահակյանի «Գինի Լից» երգը և բաժանում թռուցիկներ Նեմեսիս օպերացիայի և Սողոմոն Թեհլերյանի մասին տեղեկությամբ:
      
  3. Ուսումնական ծրագրի ընթացքում իրականացվում են այցելություններ ՀՀ պատմամշակույթային վայրեր , որոնց ընթացքում իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Յուրաքանչյուր էքսկուրսիան հետազոտական ուսումնական բնույթի է : Նախապես էքսկուրսիայի մասնակիցներին հանձնարարվում է  տեղանքի մասին ուսումնասիրության թեմա, ապա ակումբի մասնակից անդամները  հենց տեղում ներկայացնում են թեման: Նյութը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր անդամ գնահատվում է՝ ըստ իր կատարած աշխատանքի որակի և ծավալի:
       
  4. «Պատանի Պատմագետների Ակումբ  » մանկապատանեկան և  ուսումնադաստիարակչական ծրագրի 2010   թվականի շրջանավարտները (1-ին հոսք) 2011 թվականի փետրվարի  16-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի շենքում հանրության առաջ ներկայացրեցին իրենց ավարտական զեկույցները , որից հետո տեղի ունեցավ ավարտական վկայականների շնորհման արարողությունը :
      
  5. 2011 թվականի մարտի 6-ին «Պատանի Պատմագետների Ակումբի » սաները հանդիպում ունեցան Զեյթունի մշակույթի տան «Պատանի Լրագրողներ» և Զեյթուն մշակույթի տան տնօրեն Արամ Սարգսյանցի հետ: Տեղի ունեցան քննարկումներ Հայկական հարցի և Հայ դատի վերաբերյալ , որից հետո  կողմերը պայմանավորվեցին անընդմեջ գործակցության մասին :
  6. 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Պատանի Պատմագետների Ակումբը հյուրընկալեց Հոլանդիայի հայկական համայնքին կից գործող «Գլաձոր» երիտասարդական կազմակերպությանը : Հյուրերի համար ակումբը կազմակերպեց բաց դաս ՀՀ պատմամշակույթային կոթողներում՝ Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի եկեղեցում , Օշականում, Սևանավանքում : Հյուրերին ուղեկցեցին Երևանի Պատմության թանգարան , Մատենադարան, Քաղաքապետարանի թանգարան և ունեցան  « Հայոց ծագումնաբանություն » ,  «Հայ գրերի գյուտը և միջնադարյան մշակույթը » , « Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային հանրությունը »  թեմաներով բաց դասեր և այցելություն Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան :
  7. 2013 թվականի օգոստոսի 3-10-ը «Պատանի Պատմագետների Ակումբը» մասնակցեց հայ աղջիկ սկաուտների՝գայդերների, միջազգային կազմակերպության կազմակերպած ճամբարին (բանակում) , որի ընթացքում «Պատանի Պատմագետների Ակումբի» սաները ստացան բոլոր հնարավոր տեղեկությունները ճամբարային կյանքի մասին , ապա ճամբարին մասնակից անգլիացի աղջիկ  սկաուտների համար կազմակերպեցին արշավ Թեժայռուքի վանական համալիր և բացօթյա սեմինար  «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը » խորագրով  :  Սեմինարը վարում էին ակումբի ղեկավար Ա. Հակոբյանը, ակումբի սաներ Հ. Մանուկյանը , Վ. Մուսայելյանը և Հ. Պողոսյանը  հայերեն ՝ զուգահեռ թարգմանությամբ :
  8. 2013 թվականի  հունիսի 8-ին, «Պատանի Պատմագետների Ակումբի» անդամները մասնակցեցին  Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպված  հերթական սեմինարին,որի  բանախոսն էր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները,, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ:
    Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում պ.գ.դ. Արսեն Ավագյանը բանախոսեց Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների վերաբերյալ :
  9. 2010 ( 11-12-13-14-15 ) թվականի հունիսի 17-ից սկսած ակումբը մեկնարկեց ամենամյա  ուխտագնացություններ  դեպի Սպիտակավոր եկեղեցի՝ Գարեգին Նժդեհի գերեզման , որի ժամանակ ակումբի սաները մաքրման աշխատանքներ են կատարում Սպիտակավոր եկեղեցու տարածքում : 
      
  10. 2013 նոյեմբերի 9-ին Հաղթանակի Զբոսայգի  ՀՀ ՊՆ Մայր  Հայաստան  թանգարանի վերնամասում ՝ կապելայում, տեղի ունեցավ «Պատանի Պատմագետների Ակումբի» չորրորդ ուսումնական հոսքի ավարտական ցերեկույթը, ընթերցվեց 12 զեկույց պատմական տարբեր թեմաներով , որոնք արժանացան լսարանի բարձր գնահատականին : Ակումբի շրջանավարտները ներկայացրեցին  հետևյալ ինքնուրույն աշխատանքները՝
    Աստղ Դավթյան  -  «Տաճարականների միաբանությունը»
    Անգին Շորաղյան  -  « Մեծ եղեռն »
    Անժելա Ամիրխանյան  -  « Հայկական մշակույթի առանձնահատկությունները» 
    Հայկ Մանուկյան  -  « Կիլիկյան Հայաստան »
    Վահրամ Դավթյան  -  « Տիգրան Մեծը և Հռոմը  Ք.Ա.  70-60-թթ »
    Գևորգ Սարգսյան  -  « Տիգրան Մեծի  դիվանագիտական հայացքները »
    Ժորժ Ապրեսյան  -   « Գարեգին Նժդեհը՝ գրիչ և սուր »
    Դայանա Ասլանյան  -   « Պապ թագավոր »
    Հասմիկ Մուրադյան  -   « Տիգրան Մեծ »
    Ասյա Գալոյան  -   « Մեծ Հայրենականը և հայ ժողովուրդը »
    Ոսկեհատ Թադևոսյան  -   «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը »
    Անի Գրիգորյան  -  «Հայկական հարց » :
    Վկայականներ շնորհվեցին նաև մյուս սաներին, ովքեր անցել էին ուսումնական ամբողջ փուլը և ներկայացրել իրենց ինքնուրույն աշխատանքները : Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՝ մանկավարժներ, պատմության մասնագետներ և ուսանողներ գլխավոր հրամանատար Բագրատ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և շատ ուրիշներ: 
     
  11. 2014 թվականի ապրլի 15-ին ակումբը կազմակերպեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում:
  12. 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին ակումբը այցելեց Աղցք՝ Արշակունիների դամբարան ,  Տեղերի Մայրամ Աստվածածին եկեղեցի , Հաղարծինի վանական համալիր , Բջնիի ամրոց  և մաքրեց պատմամշակույթային կոթողների   շրջակայքը:
  13. 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին «Պատանի Պատմագետների» կազմակերպական խումբը իրականացրեց «Խոսքի ուժ և վարպետություն»  խորագրով հռետորական դասընթացների  եռամսյա շրջան , որին մասնակցեց 25 երիտասարդ :
  14. 2015 թվականի հունվարի 15-ին այցելություն ԵՊՀ՝  «Բանավեճ թեմայի» ուսումնասիրության մասին սեմինարի :
  15. 2015 թվականի մարտի 3-ին Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում ակումբը կազմակերպեց ցերեկույթ Անդրանիկ Զորավարի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ :
  16. 2015 թվականի ապրիլին ակումբի սաները Նոր- Նորքի մշակույթի կենտրոնում  կազմակերպեցին Կլոր սեղան ՛՛Հիշում ենք և պահանջում՛՛ խորագրով: Նոր Նորքի կենտրոնական գրադարանում Հայկական ջարդերին նվիրված միջոցառումներ :
  17. 2015 թվականի մայիսի 28-ին Նոր-Նորքում Ֆ. Նանսենի այգում կազմակերպեցին համայնքային միջոցառում՝ նվիրված հանրապետության օրվան և Սարդարապատի հաղթական ճակատամարտին :
     
  18. 2015 թվականի մարտ ամսին իրականացրեց  «Գիրք Զինվորին» խորագրով ծրագիրը :
  19. ՊՊԱ-ն Սեպտեմբերի 2015 թվականի 2-ին մասնակցեց Թաթուլ Կրպեյանին անվան այգու բացման միջոցառմանը :
     
Категория: Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր | Добавил: Aray (06.12.2015)
Просмотров: 1203 | Теги: քննություն, ակումբ, պպծ, ընդունելություն, հանրաքվե, կողոպուտ, կլուբ, քլաբ, պպա, պատմություն. ընտրություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: