03:01 Արևածաղկի սերմի օգտակարությունը |
Բուժիչ նամակներ Հնագույն ժամանակներից մարդը սրբացրել է արևը` որպես լույսի և ջերմության ամնահզոր բնական աղբյուր։ Օվիդիոսը գովերգել է դեպի արևը պտտվող բույսը, սակայն իհարկե ոչ արևածաղիկը, քանի որ դրա հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Հնէաբանները կարծում են, որ այժմյա Արիզոնա նահանգի տարածքում 5000 տարի առաջ արևածաղկի ինչ-որ տեսակ են մշակել։ Ացտեկները և ինկերը (այժմյա Պերուի տարածք) պատրաստել են արևածաղկի սերմից ալյուր և յուղ, իսկ ծաղիկից ստացել են ծիրանագույն ներկ։ Ժամանակակից հերալդիկայում արևածաղիկը խորհրդանշում է պտղաբերություն, բարգավաճում, միասնություն, խաղաղություն, արևի լույս։ Արևածաղիկը նման մեծարման է արժանացել իր արևամետ (հելիոտրոպ) հատկության շնորհիվ։ Արևածաղկի դեռ չբացված ծաղկաբույլը ամբողջ օրվա ընթացքում պտտվում է դեպի արևը, սակայն ծաղկելուց հետո այն հիմնականում ուղղված է դեպի արևելք։ Բույսի աճը կարգավորում է աուկսին հորմոնը, որը ուղղորդում է բույսի զամբյուղաթափքը և տերևները դեպի արևը։ Գիտնականներին հետաքրքրել է նաև` թե ինչ օրինաչափությամբ են դասավորված ծաղկաբույլի ծաղիկները (սերմերը)։ Պարզվել է, որ յուրաքանչյուր սերմի դիրքը կարելի է գտնել ֆերմիի գալարագծի բանաձևից։ Արևածաղկավոր բույսերի ցեղը (heգlianthus) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին, ընդգրկում է 108 տեսակներ, որոնցից առավել հայտնի են արևածաղիկ միամյան (H. annus) և գետնախնձորը` (H. tuberosus), իսկ ավելի ստույգ` գետնատանձը։ Երևի թե ոչ մի այլ բույս չի ունեցել արևածաղկի նման զարմանալի ճակատագիր։ Իր հայրենիքից բույսի սերմերը տարվել են դեպի արևելք` Եվրոպա, հետո Ռուսաստան, որտեղ մոտ երեք դար այն մշակվում էր որպես զարդաբույս։ Արևածաղկի սերմի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները Փոքրիկ սերմի մեջ կարծես կենտրոնացած են մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ նյութեր` B1 վիտամին (1,9 մգ` 100 գրամի մեջ), մագնիում` 311 մգ, ֆոսֆոր` 837 մգ, նաև B2, B3, B6, K և D վիտամիններ, օրգանական թթուներ, կարոտինային նյութեր, ֆոսֆոլիպիդներ, լեցիտին, ստերին, բջջանք, երկաթ, ցինկ, սելեն, յոդ։ B1 վիտամինը կարգավորում է նյարդային համակարգի, մկանների, սրտի աշխատանքը։ B1-ը շատ ապագ է յուրացվում աղիներում և արյան հոսքով հասնում է լյարդին, որտեղ միկրոէլեմենտ մարգանեցի և սպիտակուցների հետ համատեղ գոյացնում է միլիարդավոր ֆերմենտներ։ Ֆերմենտները տրոհում են սննդի հետ ներմուծվող ածխաջրերը, և առաջանում է գլյուկոզա։ Եթե նյարդերի և ուղեղի բջիջները չեն ստանում բավարար քանակի գլյուկոզա, ապա մեծանում են, որպեսզի կարողանան ավելի շատ էներգիա (գլյուկոզա) կլանել։ Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը` դեֆորմացված բջիջը 60 տոկոս ավելի քիչ գլյուկոզա է կլանում։ Վերջերս կար տեղեկատվություն այն մասին, թե արևածաղկի սերմ չրթելն ունի հոգեբանական թերապիտայի հատկանիշներ։ Նույնիսկ նշվում են չափերը. 100-ական գրամ` երեկոյան ժամերին։ Նման թերապևտիկ սեանսները պետք է շարունակել 10 օր։ B1-ի սակավությունը առաջացնում է մոռացկոտություն, ախորժակի անկում, հոգնածություն, դեպրեսիվ բնույթի հոգեկան խանգարումներ, առիթմիա, այտուցներ, ցավեր և ծակոցներ վերջույթներում, մկանների թորշոմություն։ Հեպատիտ, հիպերտիրեոզ, հետվիրահատական թերապիա. Փոշիացրեք արևածաղկի սերմերը, 2 ճ/գ հումքը խառնեք 1 թ/գ գարեջրի խմորիչի մեջ։ Խմեք օրը 1 թ/գ (տե՛ս Ջ. Սահակյան, Лечебные письма, 9. 2010թ. էջ 13)։ Այս խառնուրդը հարուստ է նաև B2 վիտամինով, սակայն պետք է հաշվի առնել, որ այն հեշտությամբ է քայքայվում լույսի ազդեցությամբ և դժվար է լուծվում ջրում։
Աղբյուրը <a href="http://168.am/2013/09/10/273537.html">© 168.am</a></br> |
|
Всего комментариев: 0 | |