Մանկապատանեկան և ուսումնադաստիարակաչական ծրագիր
2010թվականի փետրվար-մարտ ամիսներին Նոր Նորքի Ուսանողական Ասոցիացիան մեկնարկեց <<Պատանի Պատմագետների Ակումբ >> ուսումնադաստիարակչական ծրագիրը :
<< ՊԱՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ >>-ի ընդհանուր բնութագիր
Ակումբի անդամ կարող են դառնալ այն պատանիները , ովքեր սովորում են ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում և ամբողջությամբ ավարտել են Հայոց Պատմություն և Ընդհանուր Պատմություն առարկաների դպրոցական ծրագիրը : Ընդունելությունը կատարվում է Տեստային ստուգարքի ( որը բաղկացած է 40 հարցից `20 Հայոց պատմություն և 20 ընդհանուր պատմություն ) և բանավոր հարցազրույցի միջոցով : Տեստային ստուգարքը և բանավոր հարցազրույցի առավելագուն արդյունքներ ունեցող աշակերտներն անցնում են ուսումնական փուլ : Ուսումնական փուլ կարող է ընդգրկվել առավելագույն 35 աշակերտ:
Ուսումնական փուլն իրականացվում է հետևյալ կերպ . յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն է տրվում ներկայացնել պատմության ցանակցաց իրեն առավել հետաքրքրող շրջան կամ կոնկրետ ժամանակահատված
Օրինակ ` <<Արտաշեսյանների դինաստիայի հիմնադրումը և անկումը>>
որը ներկայացնելուց հետո թե ներկայացնողը թե ակումբի մյուս անդամները պարտավորվում են միասին ուսումնասիրել այդ թեման : Ուսումնական փուլի դասաժամերի քանակը կապված է ընդգրկված մասնակիցների թվի հետ : Ուսումնական փուլի ընթացքում բացի պատմության թեմաներից ուսումնասիրվում է նաև ընդհանուր զարգացման առարկաներ `
· Շփում
· Հռետորիկա
· Քաղաքագիտություն
· Իրավաբանական հոգեբանություն
· Բանավիճելու և բանակցելու արվեստն և իմաստը
· Գեղարվեստական գրականությունից ինֆորմացիա քաղելու արվստ ,մասնագիտական գրականությունից ճիշտ օգտվելու արվեստ ,համացանցից օգտվելու արվեստ
· Հեռուստատեսության և ինտերնետի նշանակության կարևորությունը մարդու կյանքում
· Մասնագիտական կողմնորոշում
· Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակությունը հայ ազգի համար ,նրա կարևորությունը և աղանդների վտանգը:
Ինչպես նշվեց <<Պատանի Պատմագետ>> Ակումբի ուսումնական փուլը հիմնվասծ է պատմական թեմաներին վերաբերվող սեմինարների վրա , իսկ թեմաների ընտրության հնարավորությունը տրված է ուսումնական փուլն անցած բոլոր պատանիներին: Յուրաքանչյուր հարցին տրված է 2 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի տևողությունն է 100 րոպե: Ուսումնական ծրագրի մեջ են մտնում նաև կինոդիտումներ , ընդհանուր զարգացվածության սեմինարներ , պրակտիկ էքսկուրսիաներ , այցելություն թանգարաններ, հանդիպումներ պատմական գիտությունների մասնագետների և բարձրպաշտոնյա անձանց հետ: Ակումբի ուսումնական փուլը գնահատվում է ուսանողների հաճախության , ակտիվության, միմյանց նկատմամբ տածած հարգանքի , ինքնուրույն աշխատանքների միջոցով` այն ուսանողը , որի վարքագիծը խոչընդոտ է հանդիսանում ծրագրի ուսումնական մասի իրականացման համար հեռացվում է ծրագրից , այն ուսանողը որն ունենում է 3 անհարգելի բացակա հեռացվում է ծրագրից, այն ուսանողը որը պասիվանում է ինքնուրույն աշխատանքների իրականացման շրջանակներում հեռացվում է ծրագրից: Ծրագրի լիարժեք փուլն անցած ուսանողները պարտավորվում են ներկայացնել 20 (էջից ոչ պակաս) իրենց ընտրած թեմայի շուրջ ինքնուրույն աշխատանք :
<<Պատանի Պատմագետ Ակումբ>>-ի ուսումնական ծրագիրն ավարտած աշակերտները դառնում են ակումբի լիարծեք անդամ , որոնց հնարավորություն է ընձեռնվում զբաղվել ակումբի հետակա կազմակերպչական հարցերով և դասավանդել ուսումնական ծրագիր նոր ընդունված աշակերտներին :
<<Պատանի Պատմագետ Ակումբ >> -ի հիմնական նպատակն է `
· Աշակերտների ուշադրությունը բևեռել դեպի հայոց պատմություն և հայ մշակույթը
· Բարձրացնել հայրենիք և հայրենասիրություն հասկացությունների նկատմամբ հայ աշակերտների ուշադրությունը
· Ուսանող – Աշակերտ Դասախոս- Ուսանող հարաբերությունները դնել առավել գործնական դիրքի վրա
· Աշակերտների մոտ ձգտում սերմանել դեպի գիտելիքը , ցույց տալ սեփական գիտելիքների կարևորությունը և դերը հետագա կյանքում
· Պատանիների շրջանակներում կազմակերպել և զարգացնել թիմային գործունեությունը
<< Պատանի Պատմագետների Ակումբ >> -ի ուսումնական փուլի թրեյներներն ընտրվում են հիմնականում բարձր առաջադիմությամբ ուսանողներ :
Ծրագրի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ պատմական գիտությունների բարձրակարգ մասնագետների ինչպես նաև պետական բարձր պաշտոնյա անջձանց հետ :
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվում են նաև ուսուցողական արշավներ դեպի Հայաստանի պատմամաշակույթային կոթողներ , կինոդիտումներ , այցելություն թանգարաններ , բաց դասեր և սեմինարներ , ինխպես նաև հայրենասիրական երգերի դասեր և այլն :
010-63-33-41 055650064 099650164 - հիմնադիր Արայ Հակոբյան
094035321 Քարտուղար Ա. Սողոմոնյան
055629216 094665728 Կազմակերպիչ Գ. Պետրոսյան