21:35 Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել |
Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել![]() Զանգի վրայի գրվածի բովանդակությունը Հիտլերի գովաբանությունն է, որը ծնունդով Ավստրիայից էր, նշում է Associated Press-ը։ Նրան հիշատակում են իբրեւ «Գերմանիան միավորողի», որն Ավստրիան կմաքրի «օտարածին տարրերից»։ Զանգն ամրոցում կախված է մնացել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ դաշնակիցների հաղթանակից հետո։ Դրա ղողանջը լսում էին խորհրդային զինվորները, որոնք 1945թ. մայիսին հաստատվել էին Վոլֆսփասինգի ամրոցում, գրում է Russia Today-ը։ Զանգն անխաթար իր գործառույթը կատարում էր մինչեւ վերջերս՝ ազդարարելով ժամերը։ Հնարավոր է, այն դեռ երկար կաշխատեր, եթե Ավստրիայի կառավարությունը Վոլֆսփասինգի ամրոցը վաճառելու որոշում չկայացներ։ Երբ ամրոցի սեփականատեր է դարձել Թոբիաս Հուֆնագլը, այնտեղ են եկել տեղի պատմաբաններն ու լրագրողները: Նրանք հայտնաբերել են զանգը, որն իսկույն անվանել են «Հիտլերի զանգ» (Fuehrerglocke): Այն դարձել է տեղի սենսացիան: |
|
Всего комментариев: 0 | |