21:30 Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտել |
Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտելԲուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի։ Այժմ Բուլղարիայի մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։ Նշենք, որ պեղումները բուլղարացի գիտնականները սկսել էին 2009թ. ապրիլին։ Պատմաբանները գտել են 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետև այդ տարածքը գնել են Բուլղարիայում բնակվող հայերը և 17-րդ դարում ավերակների վրա կառուցել հայկական Սրբ Աստվածածին եկեղեցին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական տառերով և նախշազարդերով քարի կտորներ, որոնք հաստատում են, որ 17-20-րդ դարերում այդ տարածքում գործել է հայկական եկեղեցի |
|
Всего комментариев: 0 | |