Էստոնացի գանձեր որոնողին, որն ամռանը կարտոֆիլի դաշտում հայտնաբերել էր միջնադարյան գանձեր, որպես պարգև վճարել են 100 հազար եվրո: Պետությանը հանձնած գանձը բաղկացած է եղել 1329 արծաթյա դրամներից և 9 արծաթյա զարդերից:
Էրկե անունով էստոնացին (նրա ազգանունը չի նշվում) գանձերը գտել էր 2010 թ.-ի օգոստոսին: Մետաղադրամներն ու զարդերը նա հայտնաբերել էր Ռաազիկու շրջանում գտնվող դաշտերից մեկում:
Էստոնացու կողմից հայտնաբերված մետաղադրամները թաղված են եղել գետնի տակ 1060 թ.-ի սկզբին` վիկինգների կողմից: Մետաղադրամների մեծ մասը հատված են եղել Գերմանիայում: Սակայն դրանց մեջ գտնվել են նաև մետաղադրամներ` Անգլիայից, Շվեդիայից, Հունգարիայից և Դանիայից:
Էրկեի կողմից հայտնաբերված գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար եվրո: Քանի որ տղամարդը չի թաքցրել հայտնաբերված գանձերը և հանձնել է դրանք պետությանը` նա ստացել է պարգևատրում, որն ըստ էստոնական օրենքների կազմում է գտածոյի արժեքի 50%-ը: