20:45 Էրեբունու հնագիտական պեղումները շարունակվում են |
Էրեբունու հնագիտական պեղումները շարունակվում ենԱրդեն հինգերորդ տարին անընդմեջ, Ֆրանսիայի Արտգործնախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) աջակցությամբ, Էրեբունիում պեղումներ են իրականացնում ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշեն: Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ուղեկցությամբ հունիսի 23-ին այցելել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց: Այցի ընթացքում հնագետները նրանց ներկայացրին իրենց վերջին գտածոները, որոնք նոր լույս են սփռում Հայաստանի պատմության վրա: Այս պեղումները, որ իրականացվում են Հնէաբանության և էթնոգրաֆիայի հետազոտական ինստիտուտի տնօրեն Պավել Աստրյանի ղեկավարությամբ աշխատող ուսանողների մասնակցությամբ, կարող են նոր տեղեկություններ բացահայտել ուրարտական շրջանից, որի ընթացքում ամրոցը կառուցվել է, աքեմենյան տիրապետության շրջան անցման մասին:
|
|
Всего комментариев: 0 | |