Главная » 2015 Հունիս 19 » Եգիպտոսում հայտնաբերվել է անանուն թագուհու դամբարան
21:40 Եգիպտոսում հայտնաբերվել է անանուն թագուհու դամբարան |
Մի խումբ չեխ հնէաբաններ Եգիպտոսում ինտրիգային գյուտեն արել՝ գտել են նախկինումանհայտ մի թագուհու շիրմաքար:
Այս հայտնագործությունըկատարվել է Կահիրեիարևմուտքում ՝ Աբուսիրում՝ 4500տարի առաջ կառավարածՆեֆերեֆրե փարավոնի տոհմի բուրգից՝ թագավորական հին դամբարանում:Գերեզմանը գտել են Նեֆերեֆրեի սգո համալիրում, և սա հիմք է տալիս մտածելու,որ թագուհին եղել է Նեֆերեֆրեի կինը:
FrancePresse գործակալության հայտարարությունում Եգիպտոսի՝ հնություններինախարար Մամդու -էլ Դեմաթին թագուհուն անվանեց Կենտիկավես Երրորդ՝ նշելով. «Առաջին անգամ ենք հայտնաբերել այս թագուհու անունը, որը եղել էանհայտ մինչ նրա գերեզմանի հայնաբերումը»:
Մի պաշտոնյա ասել է, որ գերեզմանը թվագրվել է 5-րդ դինաստիայի կեսերին(մ.թ.ա.2994-2345), ունեցել է մակագրություն, որում նշվում է , որ դրա տերը եղելէ«թագավորի կինը»: Հնէաբանները նաև գտել են մոտավորապես 30 պարագաներ՝պատրաստված կրաքարից եւ կապարից:
«Այս բացահայտումը կօգնի մեզ լույս սփռելու 5-րդ դինաստիայի որոշ անհայտկողմերի վրա, որը, զուգահեռ լինելով Չորրորդ դինաստիային, ականատես է եղել առաջին բուրգերի կառուցմանը »,- հայտնել է Ֆրանս-պրեսին Էլ Դեմաթը:
Արշավախումբը ղեկավարում էր Չեխիայի իստիտուտի եգիպտագիտությանբաժինը , որը կապված է Պրահայի Չարլզի համալսարանին: Խմբի ղեկավարՄիրոսլավ Բարթան հայտարարության մեջ նշեց, որ իրենց նորագույնբացահայտումը պարզապես ապացույց է , որ հասունանում է Աբուսիր կոչվողտարածքի հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը:
«Սա ևս մեկ կարևոր հայտնագործություն է վերջին մի քանի տարվա ընթացքում,նրանց շարքում, որ բազմիցս հաստատել են, որ Աբուսիրի դամբարանը Եգիպտոսիհնագույն պատմության մասին մեր պատկերացումները վերակառուցելու համարեզակի աղբյուր են»,- ասաց Բարթան:
|
|
Всего комментариев: 0 | |