Վերջերս Երուսաղեմում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն իրեր՝ փորագրված եբրայերեն տառերով: Գտածոյի մեջ եղել է մի կերամիկական բեկոր՝ թվագրված Սողոմոն թագավորի ժամանակաշրջանով, այսինքն՝ պատկանում է մ.թ.ա. 10-րդ դարին:
Գիտնականները գտել են նաև կերամիկական անոթների կույտ, որոնցից մեկի վրա գրառումներ են հայտնաբերել Քանանի լեզվով:
Հնագետները փաստում են, որ նոր բացահայտումն իրենց հնարավորություն կտա որոշ եզրակացություններ անել Հին Երուսաղեմի առևտրական կապերի մասին: