Ֆալոսները «հանգրվանել» են թանգարանում Այս ֆալոսները տեղադրված են Կապանի երկրագիտական թանգարանի բակում: Aravot.am-ի զրույցում թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանը նշեց, որ դրանք ճամփեզրից են վերցրել ու բերել թանգարան, այդպիսով փրկելով քանդակները ոչնչացումից: Հիշեցնենք, որ ժամանակին Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերում, այդ թվում նաեւ Սյունիքում, Ֆալոսի պաշտամունք է եղել: Այդ մասին նշել է նաեւ Ստեփան Լիսիցյանը իր «Զանգեզուրի հայերը» աշխատության մեջ: