21:24 Գվատեմալա. մայաների ստորջրյա քաղաքը դարձել է տեսարժան վայր |
Հնագույն Սամաբահ քաղաքը, որը գտնվել է Ատիտլան լճի հատակում, դեկտեմբերին կբացվի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մայաների ջրասույզ եղած Սամաբահ քաղաքը կդառնա Գվատեմալայի զբոսաշրջիկների նոր տեսարժան վայրը: Հնագույն քաղաքը գտնվել է 1994 թվականին Ատիտլան լճի հատակում` երկրի հարավ-արևմուտքում: Գտնված քաղաքի տարիքը երկու հազար տարուց ավելի է: Հետազոտողները հայտնաբերել են յոթ բնակելի տներ, հանդիսավոր արարողությունների համար նախատեսված շենքեր և բազմաթիվ իրեր, որոնք պատրաստված են խեցեղենից, որոնց մի մասը հաջողվել է դուրս հանել լճի հատակից: Ենթադրվում է, որ Սամաբահի ջրի տակ անցնելը կապված է Ատիտլան լճի հատակում գտնվող հրաբուխի ակտիվացման հետ: Զբոսաշրջիկները կարող են սուզվել 35 մետր խորությամբ, որպեսզի տեսնեն հնագույն քաղաքի մնացորդները, այցելեն կոնֆերանսների և դասալսումների հնէաբանների, պատմաբանների և ազգագրագետների մոտ: |
|
Всего комментариев: 0 | |