18:16 Հայ 150 թագուհիները |
Հայ ժողովրդի պատմության մեջ թագավորների կողքին իրենց ուրույն տեղն են ունեցել հայոց թագուհիները: Միջնադարում 100-ից ավելի թագուհիներ դարձել են Հայաստանի հարևան քրիստոնյա տերությունների թագուհիներ ու իշխանուհիներ, իսկ նրանցից 10-ը Բյուզանդիայի կայսրուհիներ: Նրանց կարելի էր անվանել հայ թագուհիներ, ոչ թե հայոց թագուհիներ: Հայոց թագուհիները եղել են հայոց պետական կազմավորումների տիրակալների կանայք: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հայաստանը ունեցել է 150 թագուհի: 103-ը ազգությամբ հայ, 1-ը ասորի, 8-ը՝ պարթև, 6-ը պարսիկ, 2-ը՝ ալան, 9-ը՝ հույն, 6-ը հռոմեացի, 4-ը՝ վրացի, 10-ը՝ ֆրանսիացի, 1-ը՝ մոնղոլ: Հայոց թագավորներից միայն Գագիկ Բ Բագրատունին էր, որ գահակալման ընթացքում ամուսնացած չէր: Բայց հետագայում գահընկեց լինելուց հետո ամուսնացել է: Պատմության ընթացքում հայոց թագուհիներն օգնել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման ու պաշտպանության գործին: |
|
Всего комментариев: 0 | |