20:52 Հնագետները հայտնաբերել են մայաների հինավուրց քաղաք |
Հնագետները հայտնաբերել են մայաների հինավուրց քաղաքՀնագետները հայտնաբերել են մայաների մի հինավուրց քաղաք, որը դարեր շարունակ գաղտնի է մնացել Արևելյան Մեքսիկայի անտառներում: Հույսեր կան, որ այս հեռավոր վայրի հայտնագործությունը կհուշի, թե ինչպես է այս քաղաքակրթությունը փլուզվել 1,000 տարի առաջ: Գիտությունների սլովենիական ակադեմիայի պրոֆեսոր Իվան Սպռաջքի գլխավորած թիմը հայտնաբերել է 15 բուրգ: Դրանցից մեկը 22 մետր երկարություն ունի: Նրանք քաղաքը կոչեցին Չաքթուն, որ նշանակում է «կարմիր ժայռ» կամ «մեծ ժայռ»:Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցը ցույց է տալիս մի շինության ավերակները, որ գտնվում են մայաների հինավուրց Չաքթուն քաղաքում: Ամենայն հավանականությամբ, Չաքթունի ծաղկման շրջանը եղել է քրիստոնեությունից առաջ 900-6 00 թթ.: Սպռաջքն ասել է, որ հավանական է, որ այն իր բնակչության թվով զիջեր Գուատեմալայում գտնվող մայաների Տիկալ քաղաքին: Այնտեղ պետք է որ բնակվելիս լիներ 30,000-40,000 մարդ, սակայն ստույգ թիվը որոշելու համար հետագա հետազոտություններ պետք է անցկացվեն: Թիմի հետազոտությունները հավանության են արժանացել Մեքսիկայի հնագիտության և պատմության ազգային ինստիտուտի կողմից և ֆինանսավորում ստացել Ազգային աշխարհագրական ընկերակցության և եվրոպական երկու ընկերությունների կողմից: Սպռաջքն նշում է, որ հայտնագործված վայրը, որ ծավալվում է 22 հեկտար տարածության վրա, Յուքաթանի կենտրոնական դաշտավայրերի ամենաընդարձակ տարածքն է: Ավերակներին ամենամոտը գտնվող տարածքը նրանցից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Խպուջիլ քաղաքն է: Ամբողջ տարածքը անտառապատ է: Թեպետ այս վայրը անհայտ էր ակադեմիական գործիչների համար, Սպռաջքը բացահայտեց, որ այս վայր մարդիկ ոտք են դրել առնվազն 20-30 տարի առաջ: «Ծառահատման սարքավորումները արդեն տարվել էին այնտեղ. մենք ծառերի վրա արված ճեղքերը տեսանք»,- մեկնաբանեց Սպռաջքը: Գիտնականներն ասում են, որ ամենայն հավանականությամբ հինավուրց քաղաքը լքվել է բնակիչների կողմից մոտ 1,000 թվին ժողովրդագրական ճնշումների, եղանակային փոփոխությունների, պատերազմների պատճառով: Գիտնականները գտան վկայություններ, որոնք հուշում էին, որ այլ մարդիկ են եղել նորահայտ քաղաքում 20-30 տարի առաջ: Քաղաքին հասնելու համար պետք եղավ երեք շաբաթ: Հետազոտական թիմը կտրեց-անցավ 16 կմ անտառածածկ ճանապարհ: Վեց ամիս շարունակ գիտահետազոտական աշխատանքներ տանելուց և տեղանքն ուսումնասիրելուց հետո նրանք փակեցին ճանապարհը, որպեսզի այլ մարդիկ չկարողանան մուտք գործել հինավուրց քաղաք: Մայաները բավականին առաջադեմ էին և հայտնի էին իրենց ճարտարագիտական ձիրքով և հնարամտությամբ:Սպռանջքը հույս ունի, որ հայտնագործությունը նոր լույս կսփռի այդ ժամանակահատվածում մայական կայսրության տարբեր շրջանների միջև առկա կապի վրա: Մի այլ մայական քաղաք`Տիկալը, հնագետների կողմից առաջին անգամ այտնաբերվել է 19-րդ դարի վերջերին: Այն ունեցել է 90,000 բնակիչ: Դեկտեմբեր ամսի հազարավոր մարդիկ էին գնացել Յուքաթան ` նշելու համար մայական օրացույցի նոր շրջափուլը: Ասում էին, որ մայական օրացույցով նախանշվում էր աշխարհի ավարտը դեկտեմբերի քսանմեկին |
|
Всего комментариев: 0 | |