Հնարավոր է, Սթոունհենջը նախապես պատրաստվել է Ուելսում
Հնարավոր է, Սթոունհենջը նախապես պատրաստվել է Ուելսում՝ իր այժմյան վայր տեղափոխվելուց մի քանի հարյուր տարի առաջ: Հնագետների խոսքերով՝ Փեմբուքշիրում, հայտնի Սթոունհենջից 225 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է 2 քարհանք:
Ռադիոլոգիական թվագրումը ցույց է տվել, որ Սթոունհենջի ներքին օղակը կազմող քարերը այդտեղից հանվել են հայտնի համալիրը կառուցելուց դեռ 500 տարի առաջ: Հնարավոր է՝ դրանք նախկինում եղել են մեգալիթյան կառույցի մաս՝ արևմտյան Ուելսում:
Հայտնաբերվել է նաև այն «բեռնափոխադրող պլատֆորմը», որով տեղափոխել են հսկա քարերը:
Հետազոտողներն, ուսումնասիրելով գտածոներն ու մանրամասն վերլուծելով՝ պարզել են, որ քարերը հանվել են Ք. ա. 3400 թվականին: Իսկ Սթոունհենջի հատաքարերը տեղադրվել են Սոլսբերի դաշտում Ք. ա. 2900-ական թվականներին: