20:22 Հնէաբանները հին հունական դեղամիջոցներ են գտել |
Հնէաբանները հին հունական դեղամիջոցներ են գտել
Մ.թ.ա. 130 թվականին ընկույզի փայտից պատրաստված նավը, որը բեռնված էր դեղորայքով, սուզվել էր Տոսկանիայի ափերի մոտ: Դեղամիջոցներով արկղը հայտնաբերվել էր 1989 թվականին, սակայն միայն հիմա է հնէաբաններին հաջողվել մանրամասն ուսումնասիրել հին հունական բժիշկների կողմից պատրաստված դեղորայքի կազմությունը: ԴՆԹ-ի անալիզները ցույց են տվել, որ հաբերը իրենցից ներկայացնում են ավելի, քան 10 տարբեր տեսակի բույսերի հավելումներ' ներառյալ նեխուր: Ռոբերը Ֆլայշերն ուսումնասիրել է երկու հաբերի ԴՆԹ-ի մասնիկները և համեմատել է հերթականությունը գենետիկ բանկի տվյալների հետ, որոնք պահպանվում են Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտում: Նա հայտնաբերել է բողկի, նեխուրի, վայրի սոխի, կաղամբի, հազարաթերթիկի և այլ հավելումներ: Այս բույսերի մեծ մասը հին ժամանակներում օգտագործվել են բժշկության մեջ: Օրինակ, հազարաթերթիկը կանգնեցնում էր արյունահոսությունը: Հնէաբանները նաև մի հետաքրքիր փաստի հետ են առնչվել: Հաբերի նախնական ուսումնասիրությունները արևածաղկի առկայություն են հայտնաբերել դրանց մեջ: Սակայն կարծիք կա, որ այն տարածված չի եղել Հին աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպացիներն այն չէին բերել Ամերիկայից: Հնարավոր է, որ պատմաբանները ստիպված լինեն վերանայել իրենց տեսակետը: |
|
Всего комментариев: 0 | |