Իսրայելում հնէաբանները հայտնաբերել են աստվածաշնչյան Դավիթ արքայի պալատի ավերակները
Իսրայելցի հնէաբաններին հաջողվել է հայտնաբերել շինության ավերակներ, որը հավանաբար եղել է իսրայելյան Դավիթ արքայի նստավայրը: Երուսաղեմում Հրեական համալսարանի և Իսրայելի հնությունների վարչության համատեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել է հրեական թագավարության ժամանակ կառուցված 2 հսկա շինություն, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը: Երուսաղեմից 30 կմ հեռավորության վրա գտնվող Հիրբաթ-Կիաֆա հին քաղաքի տարածքում պեղումները ընթանում են արդեն 7 տարի: Արդյունքում հաջողվել է հայտնաբերել 2 հսկայական շինություն, որոնցից մեկը հավանաբար եղել է պալատը, իսկ մյուսը հսկայական պահեստ է, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Հայտնաբերված պալատի մակերեսը կազմում է մոտ 1000 քառակուսի մետր, իսկ քաղաքի հյուսիսային մասում գտնվող պահեստինը՝ 90 քառակուսի մետր: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղական, կերամիկական և քարե իրեր, որոնց թվում կային նաև Եգիպտոսից բերված թանկարժեք իրեր:
Ըստ պեղումների ղեկավարներ Յոսի Գարֆանկելի և Սաաթ Գանորի, հայտնաբերված շինությունները վկայում են այն մասին, որ Դավիթ արքայի օրոք լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են իրականացվել: Երուսաղեմի մոտ կառուցված պալատը առաջին շինությունն է Իսրայելի տարածքում, որը վստահությամբ կարելի է թվագրել մ.թ.ա. 10-րդ դարով:
Գիտնականները հույս ունեն, որ Իսրայելի իշխանությունները կհրաժարվեն Հիրբաթ-Կիաֆայի մոտակայքում բնակելի թաղամաս կառուցելու գաղափարից և կստեղծեն ազգային պարկ
|