Главная » 2015 Հունիս 19 » Նազարեթում գտել են Քրիստոսի տունը:
21:50 Նազարեթում գտել են Քրիստոսի տունը: |
Նազարեթում գտել են Քրիստոսի տունը:
Հնագետները գրեթե համոզված են, որ Նազարեթում պեղումների ժամանակ հայտնաբերված տանն է հասակ առել Փրկիչը:
Բրիտանական <<Biblical Archaeological Review>> գիտական ամսագրում Ռեդինգեն համալսարանի (Reading University) պրոֆեսոր, հնագետ Քեն Դարկը հրապարակել է հոդված <<Նազարեթում հայտնաբերել է Քրիստոսի տունը?>> վերնագրով:
Պրոֆեսորը և նրա գործընկերները 9 տարի պեղել են այն տարածքը, որտեղ ըստ տարածված լեգենդների ծնվել է Հիսուս Քրիստոսը: Եվ ահա վերջապես նրանց հաջողվել է գտնել այն տունը որտեղ մեծացել է Փրկիչը:
Գիտնականներին հաջողվել է ճշգրիտ որոշել շնության տարիքը (մ.թ. I դար): Ի դեպ այն ժամանակ Նազարեթում եղել է մոտ 50 տուն: Բնակարանը փորված է կրաքարե բլրի մեջ, որը ունի մի քանի միմիանց միացված սենյակներ:
Այնտեղ կանգուն է մնացել մեկ փայտյա դռնատեղ, իսկ տան երկու կողմերում երկու դամբարաններ: Հնագետները գտել են նաև տնային կահ-կարասի պատրաստված կրաքարից:
Միջնադարյան փասթաթուղթ, որտեղ ճիշտ նույն տեղում պատկերված է <<Հիսուսի տունը>>:
Դարկը կարծում է, որ հավանականությունը շատ մեծ է, որ հենց այդ տանն են ապրել Մարիամը և հյուսն Հովսեփը: Նախ, ինչպես գրված է Աստվածաշնչում, տունը շատ մոտ գտնվում է այն այրին, որտեղ հրեշտակապետ Գաբրիելը Մարիամին հայտնում է Աստծո Որդու առաջիկա ծնունդի մասին, որտեղ այժմ կանգնած է Ավետյաց եկեղեցին:
Բացի այդ, տունը ճշգրիտ համնկնում է 670 թվականին բյուզանդացիների կողմից Հիսուսի տան մանրամասն նկարագրությանը:
Եվ վերջապես, տան և դամբարանների վրա եկեղեցի է կառուցված եղել: Երևի ոչ պատահական: Հավանաբար այդ տեղը իրոք համարվել է սրբազան: Եկեղեցու ավերակները նույնպես հայտաբերվել է:
Տան սենյակներից մեկը: Այստեղ առաջին պեղումները սկվսել են դեռ 1880թ.-ին իսկ 1936թ.-ին այն շարունակվել է: Մեր օրերում պեղումները վերսկսվել է 2006թ.-ից և ահա 2015թ.-ին, ինչպես երևում է, ստացվել են սենսացիոն արդյունքներ:
Նշենք, որ <<Հիսուսի տան>> պատվին հավակնում է ևս մի բնակարան, որը 2009թ.-ին հայտաբերել են մի խումբ իսրայելական հնէաբաններ Յարդեն Ալեքսանդրի գլխավորությամբ, Իսրայելի հնէաբանության Կազմակերպությունից:
Տունը ունի երկու սենյակ, ներքին բակ, անձրևաջրերի հավաքման ավազան և ընդարձակ նկուղ: Շինությունը նույնպես կառուցված է մ.թ. I դարում:
Գիտնականները ակնարկել են, որ խոսքը հավանաբար գնում է Փրկիչի տան մասին:
Անհերքելի ապացույցներ, թե դրանցից որ տունն է Հիսուսինը` չկան, թեև անուղղակի փաստերը ցույց է տալիս, որ Դարկի գտածոն ավելի հավանական է:
Եվ վերջում, ինչ է հայտնի Հիսուսի մանկության մասին?
- Հիսուսի մանկության մասին հայտնի է շատ քիչ բան,- ասում է Դարկը: - Համարվում է, որ նա ջանասիրաբար ուսումնասիրել է Սուրբ Գրությունը և ցույց է տվել ընդունակություններ ատաղձագործությունից:
Իրոք, ավետարաններում և Սուրբ Գրքերում անչափ քիչ տեղեկություն է հաղորդվում նրա մանկության մասին՝ ծնվել է, թաքցրել են Հերովդես թագավորից, որը մանուկների կոտորած էր կազմակերպել, կնքվել է... և արդեն գործել է մեծ տարիքում:
Ճիշտ է գոյություն ունեն ապոկրիֆիկ (պարականոն) ավետարաններ, ուր պատմվում է պատանի Քրիստոսի մասին, օրինակ <<Ավետարան մանկության>> ըստ Թոմասի կամ ասենք <<Արաբական ավետարան մանկության>>: Սակայն այդ ստեղծագործությունները առանձնակի վստահություն չեն վայելում: Նշված <<մանկական>> ապոկրիֆները իրենցից ներկայացնում են պատմվածքների ժողովածուներ, որոնք եկեղեցու կողմից մերժվել է: Հնարավոր է, դրա պատճառը ժողովածուներում Հիսուսին ոչ այնքան էլ բարի ներկայացնելն է:
|
|
Всего комментариев: 0 | |