20:56 Պատմաբան. Գերմանիան ցեղասպանությունից փրկել է հրեաների, բայց ոչ հայերին |
Կայսերական Գերմանիան իր վրա է կրում Հայոց ցեղասպանության պատասխանատվության բեռը: Այդ մասին իտալական Avvenire պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է վերջերս Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոշոր հետազոտություն իրականացրած Միխաել Հեզեմանը: Աշխատանքի հիմքում ընկած է Վատիկանի գաղտնի արխիվի մոտ 2 հազար էջ: Հեզեմանի ուշադրությունը գրավել է Ցեղասպանության մասին Հռոմի Պիոս 12-րդ պապի կենսագրությունը: «Հենց այդ ժամանակ ես գտա մի փաստաթուղթ, որից կորցնում ես խոսելու ունակությունը: Դա Քյոլնի այն ժամանակվա արքեպիսկոպոս Ֆելիքս ֆոն Գարտմանի նամակն է՝ ուղղված Գերմանիայի կանցլերին: Նամակում նա կոչ է անում դիմադրել Գերմանիայի դաշնակից թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրագործվող դաժանություններին: Այդ դաժանությունները նա համեմատել է առաջին քրիստոնյաների հետապնդումների հետ»: Դիտարկմանը, թե իր աշխատանքում նա կտրուկ քննադատում է կայսերական Գերմանիայի կառավարությունը, որը կարող էր փրկել հայերին, սակայն դա չի արել, Հեզեմանն ընդգծել է. «Այո, կարող էր, եթե անհրաժեշտ ճնշում գործադրեր»: Այն ժամանակվա կարդինալ ֆոն Բետմեն-Հոլվետը հայտարարում էր, որ իրենց միակ նպատակն է Թուրքիան պահպանել մինչեւ պատերազմի ավարտը, իսկ հայերը կմեռնեն, թե ոչ՝ նրանց հետաքրքիր չէ»: «Դեռեւս շատ են վիճում այն հարցի շուրջ, որ Օսմանյան կայսրությունում գերմանացի զինվորականները ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են Հայոց ցեղասպանությանը, սակայն անկասկած մենք՝ գերմանացիներս, պատասխանատվություն ենք կրում՝ թեեւ լռում ենք այդ մասին», - հավելել է պատմաբանը: |
|
Всего комментариев: 0 | |