Главная » 2013 Սեպտեմբեր 27 » Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը
00:29 Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը |
Պեղումները հաստատել են, որ մի ժամանակ Պերուում թագավորել է մայրիշխանությունը Նախիսպանական քրմուհու բացված դամբարանը Պերուում (ութերորդը վերջին երկու տասնամյակների հնագիտական աշխատանքների ընթացքում), հնագետների կարծիքով, հերթական անգամ հաստատում է, որ 1200 տարի առաջ այս տարածաշրջանում կառավարում էին ազդեցիկ կանայք: Մոչե կամ մոչիկա քաղաքակրթության մասունքները, հայտնաբերվել են 2013 թ. հուլիս ամսվա վերջում, Լա Լիբերտադ կոչվող վայրում`Չյապաս նահանգի հյուիսիսային պրովինցիայում: Դա արդեն առաջին ձեռքբերումը չէ այս տարածաշրջանում, որն ապշեցրել է գիտնականներին: 2006թ. հնագետները հայտնաբերել են հայտնի <<Ցաոյի տիրուհուն>>, մահացած մոտ 1700 տարի առաջ` մեկն առաջին կին-կառավարիչներից Պերուում: <<Այս ձեռքբերումն ապացուցում է, որ կանայք Պերուում եղել են ոչ միայն կուլտի սպասարկուներ և ծիսակարգի կատարողներ,-ասում է հետազոտությունների ղեկավար Հայմե Կաստիլոն:- Նրանք կառավարել են այստեղ և եղել Մոչիկա հասարակության թագուհիները: Սա ութերորդ կինն է, հայտնաբերված այստեղ: Իսկ տղամարդկանց գերեզմաններ, պեղումների ընթացքում, դեռ չեն հայտնաբերվել>>: Քրմուհին թաղված է եղել ապշեցուցիչ երևակայությամբ 1200 տարվա խցում, որը նույնպես ցույց է տալիս, որ մոչե մշակույթի կրողները եղել են հմուտ արհեստավորներ: Դամբարանը ստեղծվել է Г ձևավոր տեսքով, կառուցված կավից և ծածկված կարմիր ու դեղին նկարներով և պղնձե ամաններով` ալիքների ու ծովային թռչունների ձևով: Քրմուհու պարանոցի մոտ հայտնաբերվել են դիմակ և դանակ: Ինչպես նաև դամբարանում հայտնաբերվել են զոհաբերություններ ( հիմնականում ոչ մեծ կերամիկական սկահակներ), թաղված տասը որմնախորշերում, մարմնից ոչ հեռու: <<Հանդերձյալ աշխարհ քրմուհուն ուղեկցում են 5 երեխա, այդ թվում`և' մանուկներ, և' դեռահասներ,- պատմել է Կաստիլոն:- Նրանք բոլորը զոհաբերվում են>>: Հնագետ Հուլիո Սալդանան` պատասխանատուն թաղման խցում աաշխատանքների համար, համարում է, որ գյուտը վկայում է այն մասին, որ Սան-Խոսե-դե-Մորո գյուղին մոտ գտնվում է Մոչիկա քաղաքակրթության հասարակությանը պատկանող գերեզմանատունը, որտեղ մի ժամանակ գլխավոր դերը խաղացել են կանայք: |
|
Всего комментариев: 0 | |