17:45 Սահարա անապատում պեղել են միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս: |
Սահարա անապատում պեղել են միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս:Քարդիֆֆ համալսարանի մասնագետները հետազոտել են գտածոն ու եզրակացրել, որ մումիացված կենդանիների թիվը մոտավորապես 8 մլն է: Իսկ կառույցը, որտեղ դրանք պահված են` 2,5 հազար տարի: Այն գտնվում է 10-12 մ խորության վրա. կենտրոնական միջանցք է` մի շարք ճյուղավորումներով: Հետազոտությամբ պարզվեց նաև, որ շներից բացի թաղված են նաև կատուներ, շնագայլեր, սակայն դրանց թիվը քիչ է: Շատ կենդանիներ սպանվել ու մումիայի են վերածվել անմիջապես ծնվելուց հետո: «Այս կենդանիների մի մասը զոհաբերված է: Կենդանիներն, ըստ էության միջնորդի դեր են կատարել խնդրողի ու աստծու միջև»,-պարզաբանել է պատմահնէաբան Պոլ Նիկոլսոնը: Փորձագետները շարունակում են հետազոտություններն ու հույսեր փայփայում, որ երբևիցե կգտնեն Թութանհամոնի մահվան պատճառը: Վերջին հետազոտություններով պարզվել է, որ 19-ամյա փարավոնը մահացել է մալարիայից, իսկ մինչ այդ կարծում էին, որ նա սպանվել է: |
|
Всего комментариев: 0 | |