22:14 Թուրքական պատմագիտական ընկերությունը կփոխի իր տարբերանշանը` բյուզանդական լինելու պատճառով |
Թուրքական պատմագիտական ընկերությունը կփոխի իր տարբերանշանը` բյուզանդական լինելու պատճառովԹուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեթ Մեթին Հուլագուն ցանկանում է փոխել ընկերության տարբերանշանը (լոգո), հաղորդում է «Ակօսը»: Ըստ նրա` լոգոյի վրա պատկերված երկգլխանի արծիվը հիմնականում բյուզանդական խորհրդանիշ է և ամբողջովին չի արտահայտում թուրքական իրականությունը: Հուլագուն ասել է, որ թյուրքական ցեղերից միայն սելջուկներն են ունեցել երկգլխանի արծվի պատկերում: Հուլագուի այս գաղափարին ընդդիմացել է Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Նա հիշեցրել է 1931թ. պատմագիտական ընկերության ստեղծման ժամանակ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի այն միտքը, թե թուրքերի պատմություն միայն օսմանյան և սելջուկյան դարերը չեն, այլև ավելի հին շրջանները: Նա էլ պնդել է, որ երկգլխանի արծվի պատկերումը հայտնի էր դեռևս սելջուկ թուրքերին և այն պետք է անփոփոխ մնա: Հալաչօղլուի խոսքով` նույն տրամաբանությամբ կարելի է փոխել նաև Թուրքիայի դրոշը, որը գալիս է հնագույն թուրքական ցեղերից: Նշենք, որ գոյություն ունեն թուրքական դրոշի առաջացման բազում տարբերակներ: Վարկածներից մեկի համաձայն` այն ավանդված է բյուզանդական շրջանից և մասնավորապես կապ ունի Բյուզանդիայի մայրաքաղաք Կ. Պոլսի զինանշանի հետ: 1453թ. թուրքերը գրավել են Կ. Պոլիսը և այն դարձրել իրենց կայսրության մայրաքաղաքը: |
|
Всего комментариев: 0 | |