Հեքիաթային գանձեր են գտել հարավային Հնդկաստանի տաճարներից մեկում՝ 2 տոննա ոսկյա ձուլվածքներ, դրամներ, ալմաստներ, սուտակներ, շափյուղաներ ու այլ թանկարժեք քարեր։ Գանձերը վանքում պահված են եղել ավելի քան 100 տարի առաջ։
Euronews-ը հաղորդում է, որ մասնագետների նախնական գնահատականով, գանձերի արժեքը 20 միլիարդ դոլար է, սակայն նշել են, որ շատ նմուշներ կարող են ուղղակի անգին լինել, ասենք՝ 1 մետր բարձրություն ունեցող Վիշնու աստծու արձանը։
«Ես վստահ եմ, որ գտնված գանձերի արժեքի նախնական գնահատականը չափազանց համեստ է, եւ զգում եմ, որ այս գանձերի գինը շատ ավելի է գնահատվելու, դրանք ուսումնասիրելուց հետո»,- ասել է տաճարի սպասավորը։
Մասնագետները չեն բացառում նաեւ, որ գտածոն տաճարում թաքցրած գանձերի մի մասն է միայն։ Բացի հայտնաբերված 6 գաղտնարաններից, հնարավոր է, որ կան դեռեւս կնիքված դռներ։ Մասնագետները կարծում են, որ գանձերը պատկանել են Թրավանկորի իշխաններին, որոնց սերունդները վանքի սպասավորներն են