Նարա պրեֆեկտուրայում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են Ճապոնիայի պատմության մեջ ամենահին դիմակը՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին: Ինչպես կարծում են հնագետները, դիմակը ստեղծվել է 2-րդ դարի երկրորդ կեսին: Մինչ օրս ամենահին դիմակը համարվում էր 2008թ. Մակիֆուկու բլրում հայտնաբերված 3-րդ դարի կեսին պատկանող դիմակը: Ենթադրաբար, դիմակը կիրառվել է ծիսական արարողությունների ժամանակ՝ կապված բերքահավաքի հետ: Այն ունի հարթ տեսք՝ աչքերի համար բացվածքով ու քուղերի համար նախատեսված անցքերով |