Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր |
Վարդավառը հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։ « Վարդավառ բառի » խորհուրդը լեզվաբանորեն կազմված է է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված: Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն: Այն նվիրված էր Աստղիկ աստվածուհուն: Մարդիկ իրար վրա վարդաջուր էից ցողում, աղավնիներ թռցնում, երգում, պարում և տոնում սիրելի աստվածուհուն նվիրված տոնը: Պատանի պատմագետների ակումբը իր սովորության համաձայն այս տարի նույնպես հուլիսի 12-ին իր հիմնական կազմով նշում էր Վարդավառը այս անգամ Սևանա լճի գողտրիկ ափերից մեկում: Ակումբի անդամները այցելեցին Սևանավանք, որտեղ մասնակցեցին մոմավառությանը, պատարագին, օրհնեցին վարդերը, վարդագույն և կանաչ ներկված ձվերը , կարմիր գինին ու գաթաները: Ապա գնացին լողափ և պատրացտեցին ծաղկաթագեր օրհնած վարդերով: Քիչ ավելի ուշ ակումբի անդամները մեծ ոգևորությամբ կատարեցին <<Վարդավառը գալիս է...>> երգը: Դրանից հետո բոլորով սկսեցին իրար վրա ջուր ցողել և լողալ Սևանա լճում: Երեկոյան հովին տղաները սկսեցին պարել ավանդական <<Յարխուշտա>> պարը, աղջիկները գաթաները կտրտրեցին և հյուրացիրեցին հավաքված մարդկանց: ՊՊԱ 5-րդ և 6-րդ հոսքերի պատասխանատու Սեյրանյան Մարիամ | |
Просмотров: 582 | | |
Всего комментариев: 0 | |