Սույն թվականի հունիսի 17-ին Պատանի Պատմագետների Ակումբը ՀՀԿ երիտասարդական թևի և մի խումբ երիտասարդների հետ ուխտ արեց դեպի Գարգեին Նժդեհի գերեզման ` պատվո տուրք մատուցելու հայոց մեծն զորավարի հիշատակին :
Արդեն վաղուց, կարելի է ասել հենց հիմնադրման սկզբում Ակումբի անդամների մոտ ավանդույթ է դարձել այս կարևոր արարողությունը : Ուխտագնացությունը ոչ միայն կարևորվում է այցելությամբ սրբատեղի, այլև մատաղ սերինդին իրենց քաջերի մասին տեղեկությունների հաղորդմամբ , հայրենասիրական ոգու բարձրացմամբ : Մեր ուխտագնացության ողջ ընթացքում մեզ ուղեկցել է Հայոց փառապանձ եռագույնը և այն մեծ ուժը, որը տարածվում է Զորավարի գերեզմանից : Ճիշտ էայդ ճանապարհը դժվարանցողիկ է և վտանգավոր , բայց կարծես Սպարապետի ոգին մեզ հետ էր և ուղեկցում էր մեզ : Այսպիսով` 9 կիլոմետր հաղթահարելուց հետո մենք հասանք հրաշք Սպիտակավոր եկեղեցին և պատվո տուրք մատուցեցինք Սպարապետի գերեզմանին :
Ուխտագնացությանը աջակցելու համար <<Պատանի Պատմագետների Ակումբ>>
Հկ-ն շնորհակալություն է հայտնում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին :
|