Հարգելի հայրենակից՝ Պատանի պատմագետների ակումբը մեկնարկում է << Նվիրիր գիրք զինվորին>> ծրագիրը, որը բաղկացած է մի քանի փուլից :
Առաջինը՝ գրքահավաք , այսինքն այն մարդիկ, ովքեր ցանկանում են ապահովել հայ զինվորին կամ սպային գեղարվեստական, հայրենասիրական կամ մասնագիտական գրականությամբ կամ թեկուզ մեկ գրքով կարող են դառնալ մեր առաջի փուլի մասնակիցը , պարզապեսկարող են նվիրել գիրքը և թողնել բարեմաղթանքները մեր սահմանի պաշտպանին:
Երկրորդ փուլ: Երբ արդեն որոշակի քանակությամբ գրքեր կկուտակվեն, մենք գրանցելով այդ գրքերի տվյալները կհրապարակենք մեր գործընկեր normitq.am երիտասարդական պորտալում և մեր կայքում patanipatmaget.do.am:
Երրորդ փուլի ժամանակ մենք կուղղարկենք գրքերը ՀՀ կամ ԼՂՀ որևէ զորամաս , որի ընտրությունը կանենք վիճակահանությամբ :
Ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել այցեր ՀՀ զորամասեր և այնտեղ Հայոց պատմության և հայրենասիրության թեմաներով :
Ոմանք կզարմանան, բայց զինվորները նույնպես ունենում են ազատ ժամանակ , և նրանց մի մասն այդ ազատ ժամանակն օգտագործում է գիրք ընթերցելու կամ ֆիլմ դիտելու համար։ Օրինակ՝ տվյալ պահին մեր ակումբի ավագ սերունդը , որ ծառայում է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում գրքեր են ուզում , որ հանգստի ժամանակ կարդան :
Ճիշտ է սա նորություն չէ և նույնիսկ մեր այս միջոցառումը նորություն չէ հայ իրականության մեջ, քանի որ շատ ՀԿ-ներ, ինչու չէ նաև մենք արդեն շատ վաղուց տարբեր զորամասերի համար գրքահավաքներ ենք կազմակերպել, բայց այս անգամ գրքահավաքը կունենա ոչ սովորական բնույթ. մենք կոչ ենք անում բոլոր գիրք նվիրողներին անպայման թողնել իրենց բարեմաղթանքները, իրենց նվերն ընթերցող հայ զինվորին, թող իրենց գրավոր խոսքը ձերմացնի մեր զինվորներին :
Источник: https://www.facebook.com/events/404441769724970/ |