Պատանի Պատմագետների Ակումբը հայտարարում է 7-րդ հոսքի ընդունելություն: Բոլոր Այն պատանիները ովքեր ցանկություն ունեն առավել խորացնել իրենց գիտելիքները Հայոց և Համաշխարհային պատմությունների շրջանում, ստանալ իրենց հարցերի պատասխաններ, մասնակցել արշավների և հետազոտությունունների, այցելել թանգարաններ , սովորել հռետորաբանություն , հմտանալա միջոցառումների կազմակերպման և իրականացման մեջ ապա կարող են ուղարկել իրենց տվյալնները մեր էլեկտրոնային հասցեին patani-patmaget@mail.ru
- 2010 թվականի մայիսի 12-14-ը ակումբի սաները մասնակցել են Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակին նվիրված պատմաբան Արտակ Մովսիսյանի նախաձեռնած միջոցառումների շարքին :
- Ամենամյա «Գինի լից» ֆլեշ մոբ : 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականների մարտի 15-ին «Պատանի Պատմագետների Ակումբը» և բազմաթիվ հայ երիտասարդներ Երևան քաղաքի կենտրոնում ՝ Հյուսիսային Պողոտայի ոչ երթևեկելի հրապարակում, ի հիշատակ Սողոմոն Թեհլերյանի, իրականացնում են Ֆլեշ Մոբ , որի ժամանակ երգում ենք Սահակ Սահակյանի «Գինի Լից» երգը և բաժանում թռուցիկներ Նեմեսիս օպերացիայի և Սողոմոն Թեհլերյանի մասին տեղեկությամբ:
- Ուսումնական ծրագրի ընթացքում իրականացվում են այցելություններ ՀՀ պատմամշակույթային վայրեր , որոնց ընթացքում իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Յուրաքանչյուր էքսկուրսիան հետազոտական ուսումնական բնույթի է : Նախապես էքսկուրսիայի մասնակիցներին հանձնարարվում է տեղանքի մասին ուսումնասիրության թեմա, ապա ակումբի մասնակից անդամները հենց տեղում ներկայացնում են թեման: Նյութը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր անդամ գնահատվում է՝ ըստ իր կատարած աշխատանքի որակի և ծավալի:
- «Պատանի Պատմագետների Ակումբ » մանկապատանեկան և ուսումնադաստիարակչական ծրագրի 2010 թվականի շրջանավարտները (1-ին հոսք) 2011 թվականի փետրվարի 16-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի շենքում հանրության առաջ ներկայացրեցին իրենց ավարտական զեկույցները , որից հետո տեղի ունեցավ ավարտական վկայականների շնորհման արարողությունը :
- 2011 թվականի մարտի 6-ին «Պատանի Պատմագետների Ակումբի » սաները հանդիպում ունեցան Զեյթունի մշակույթի տան «Պատանի Լրագրողներ» և Զեյթուն մշակույթի տան տնօրեն Արամ Սարգսյանցի հետ: Տեղի ունեցան քննարկումներ Հայկական հարցի և Հայ դատի վերաբերյալ , որից հետո կողմերը պայմանավորվեցին անընդմեջ գործակցության մասին :
- 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Պատանի Պատմագետների Ակումբը հյուրընկալեց Հոլանդիայի հայկական համայնքին կից գործող «Գլաձոր» երիտասարդական կազմակերպությանը : Հյուրերի համար ակումբը կազմակերպեց բաց դաս ՀՀ պատմամշակույթային կոթողներում՝ Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի եկեղեցում , Օշականում, Սևանավանքում : Հյուրերին ուղեկցեցին Երևանի Պատմության թանգարան , Մատենադարան, Քաղաքապետարանի թանգարան և ունեցան « Հայոց ծագումնաբանություն » , «Հայ գրերի գյուտը և միջնադարյան մշակույթը » , « Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային հանրությունը » թեմաներով բաց դասեր և այցելություն Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան :
- 2013 թվականի օգոստոսի 3-10-ը «Պատանի Պատմագետների Ակումբը» մասնակցեց հայ աղջիկ սկաուտների՝գայդերների, միջազգային կազմակերպության կազմակերպած ճամբարին (բանակում) , որի ընթացքում «Պատանի Պատմագետների Ակումբի» սաները ստացան բոլոր հնարավոր տեղեկությունները ճամբարային կյանքի մասին , ապա ճամբարին մասնակից անգլիացի աղջիկ սկաուտների համար կազմակերպեցին արշավ Թեժայռուքի վանական համալիր և բացօթյա սեմինար «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը » խորագրով : Սեմինարը վարում էին ակումբի ղեկավար Ա. Հակոբյանը, ակումբի սաներ Հ. Մանուկյանը , Վ. Մուսայելյանը և Հ. Պողոսյանը հայերեն ՝ զուգահեռ թարգմանությամբ :
- 2013 թվականի հունիսի 8-ին, «Պատանի Պատմագետների Ակումբի» անդամները մասնակցեցին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպված հերթական սեմինարին,որի բանախոսն էր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները,, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում պ.գ.դ. Արսեն Ավագյանը բանախոսեց Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների վերաբերյալ :
- 2010 ( 11-12-13-14-15 ) թվականի հունիսի 17-ից սկսած ակումբը մեկնարկեց ամենամյա ուխտագնացություններ դեպի Սպիտակավոր եկեղեցի՝ Գարեգին Նժդեհի գերեզման , որի ժամանակ ակումբի սաները մաքրման աշխատանքներ են կատարում Սպիտակավոր եկեղեցու տարածքում :
- 2013 նոյեմբերի 9-ին Հաղթանակի Զբոսայգի ՀՀ ՊՆ Մայր Հայաստան թանգարանի վերնամասում ՝ կապելայում, տեղի ունեցավ «Պատանի Պատմագետների Ակումբի» չորրորդ ուսումնական հոսքի ավարտական ցերեկույթը, ընթերցվեց 12 զեկույց պատմական տարբեր թեմաներով , որոնք արժանացան լսարանի բարձր գնահատականին : Ակումբի շրջանավարտները ներկայացրեցին հետևյալ ինքնուրույն աշխատանքները՝
Աստղ Դավթյան - «Տաճարականների միաբանությունը»
Անգին Շորաղյան - « Մեծ եղեռն »
Անժելա Ամիրխանյան - « Հայկական մշակույթի առանձնահատկությունները»
Հայկ Մանուկյան - « Կիլիկյան Հայաստան »
Վահրամ Դավթյան - « Տիգրան Մեծը և Հռոմը Ք.Ա. 70-60-թթ »
Գևորգ Սարգսյան - « Տիգրան Մեծի դիվանագիտական հայացքները »
Ժորժ Ապրեսյան - « Գարեգին Նժդեհը՝ գրիչ և սուր »
Դայանա Ասլանյան - « Պապ թագավոր »
Հասմիկ Մուրադյան - « Տիգրան Մեծ »
Ասյա Գալոյան - « Մեծ Հայրենականը և հայ ժողովուրդը »
Ոսկեհատ Թադևոսյան - «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը »
Անի Գրիգորյան - «Հայկական հարց » :
Վկայականներ շնորհվեցին նաև մյուս սաներին, ովքեր անցել էին ուսումնական ամբողջ փուլը և ներկայացրել իրենց ինքնուրույն աշխատանքները : Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՝ մանկավարժներ, պատմության մասնագետներ և ուսանողներ գլխավոր հրամանատար Բագրատ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և շատ ուրիշներ:
- 2014 թվականի ապրլի 15-ին ակումբը կազմակերպեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում:
- 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին ակումբը այցելեց Աղցք՝ Արշակունիների դամբարան , Տեղերի Մայրամ Աստվածածին եկեղեցի , Հաղարծինի վանական համալիր , Բջնիի ամրոց և մաքրեց պատմամշակույթային կոթողների շրջակայքը:
- 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին «Պատանի Պատմագետների» կազմակերպական խումբը իրականացրեց «Խոսքի ուժ և վարպետություն» խորագրով հռետորական դասընթացների եռամսյա շրջան , որին մասնակցեց 25 երիտասարդ :
- 2015 թվականի հունվարի 15-ին այցելություն ԵՊՀ՝ «Բանավեճ թեմայի» ուսումնասիրության մասին սեմինարի :
- 2015 թվականի մարտի 3-ին Նոր- Նորքի կենտրոնական գրադարանում ակումբը կազմակերպեց ցերեկույթ Անդրանիկ Զորավարի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ :
- 2015 թվականի ապրիլին ակումբի սաները Նոր- Նորքի մշակույթի կենտրոնում կազմակերպեցին Կլոր սեղան ՛՛Հիշում ենք և պահանջում՛՛ խորագրով: Նոր Նորքի կենտրոնական գրադարանում Հայկական ջարդերին նվիրված միջոցառումներ :
- 2015 թվականի մայիսի 28-ին Նոր-Նորքում Ֆ. Նանսենի այգում կազմակերպեցին համայնքային միջոցառում՝ նվիրված հանրապետության օրվան և Սարդարապատի հաղթական ճակատամարտին :
- 2015 թվականի մարտ ամսին իրականացրեց «Գիրք Զինվորին» խորագրով ծրագիրը :
- ՊՊԱ-ն Սեպտեմբերի 2015 թվականի 2-ին մասնակցեց Թաթուլ Կրպեյանին անվան այգու բացման միջոցառմանը :
|