Главная » Статьи » Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր

Պատանի Պատմագետները Արագածոտնում

Պատանի Պատմագետների Ակումբի սաների այցելությունը Աշտարակի Կարմրավոր եկեղեցի

Կարմրավոր (Աշտարակի Ս.Կարմրավոր) եկեղեցին` խաչաձև գմբեթավոր փոքր կառույցներին բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից է։ Գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում (Արագածոտնի մարզ)։ Կառուցվել է VIIդ.։ Այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս Vդ. և ունեցել բազմաթիվ օրինակներ։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Հարավային, արևելյան, հյուսիսային որմերը երիզված են մեկտողանոց շինարարական արձանագրությամբ։ Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ։ Վարպետորեն ընտրված համաչափությունների շնորհիվ ներդաշնակված ծավալներով կառույցը թողնում է միաձույլ արձանի տպավորություն։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):
Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
Այստեղ է գտնվում է նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:


Категория: Պատանի Պատմագետների Ակումբի Օրագիր | Добавил: Aray (24.12.2012)
Просмотров: 507 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: