Վարդավառի տոնը հազարամյակների պատմություն ունի: Այն հայերի ամենասիրված տոներից է: Նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Այդ օրը հայերը վարդերով զարդարել են Աստղիկի արձանը, նրան նվիրված տաճարները, միմյանց վարդեր են նվիրել և վարդաջուր ցողել միմյանց վրա: Սույն թվականի հուլիսի 27 ին Պատանի Պատմագետների Ակումբը մեծ ցնծությամբ տոնեց վարդավառը , հնարավորինս համապատասխանեցնելով մեր ավանդական տոնակատարությանը : Միջոցառումը անցկացվեց Արագածոտնի մարզում Փարպի գյուղի ձորում մի գողտրի դրախտային վայր , որը համապատասխանում էր միջոցառմանը հետաքրքիր և գեղեցիկ ընթաք ապահովելու համար