Главная » 2013 » Նոյեմբեր » 24



Հայտնաբերվել է հնագույն ընտանեկան գրանցամատյանըՃապոնական Կյուսյու կղզում հայտնաբերվել է հնագույն ընտանեկան գրանցամատյանը: Փայտե տախտակների վրա գրությունները պատկանում են 7-րդ դարին:  Այստեղ նշվում են ընտանիքի բոլոր 16 անդամների անունները` յուրաքանչյուրի սեռը, զբաղմունքը  եւ այլ տվյալներ: Գիտնականները գտածոյից մի հետեւություն  են արել. 7-րդ դարում ճապոնական պետությունն ուներ հարկահավաքման եւ զինվորական ծառայություն անցնելու հստակ մեխանիզմ:
Դիտումներ: 422 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)


1in.am-ը գրում է.

Երուսաղեմում հայտնաբերված 50 էջանոց աղոթարանը հուդայական հնագույն փաստաթուղթն է: Տեքստը գրված է հին եբրայերենով ու բաղկացած է 6 մասից, որտեղ նշված են աղոթքների տեքստերը ու հիշատակված են հուդայականների կրոնական կյանքի իրադարձությունները, այնպիսիք, ինչպիսին Ապոկալիպսիս է: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: 

Գտածոյի ռադիոածխաջրածնային անալիզը ցույց է տվել, որ այն թվագրվում է Ք.ծ.հ. 840 թվականով: Դա նշանակում է, որ այն 300-400 տարով ավելի հին է, քան Թորայի ամենահին հրատարակությունը, որը պատկանում է XII-XIII դարերին: 

Գիրքը գրված է մարմնագույն մագաղաթի վրա: Հին հրեական աղոթարանը կցուցադրվի Վաշինգտոնում: 

... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 526 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 514 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Հնէաբանների միջազգային խումբը, որը զբաղվում է Մեքսիկայի դժվար հասանելի շրջանների ուսումնասիրությամբ, պատահաբար հայտնաբերել է մայաների կորուսյալ քաղաք: Նախկինում խոշոր մշակութային այս կենտրոնը, որում ապրում էին տասնյակ հազարավոր մարդիկ, դարերով թաքնված էր խիտ ջունգլիներում: Գիտնականների գնահատականով՝ արդեն հազար տարի այստեղ մարդ ոտք չի դրել:

Newsru.com-ի փոխանցմամբ՝ մոտ 22 հա տարածք զբաղեցնող հնագույն քաղաքը գտնվում է Կամպեչե ն ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 459 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)



Բիրմինգհեմի համալսարանի հնագետները Շոտլանդիայում հայտնաբերել են աշխարհի հնագույն օրացույցը, որն ունի 10 հազար տարվա պատմություն, հայտնում է Euromag-ը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Աբերդինշիրում իրականացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են 12 փոս, որոնք ամբողջությամբ վերարտադրել են լուսնային փուլերը։ Այդպիսով՝ նախնադարյան մարդիկ կարողացել են կապ գտնել լուսնային փուլերի,  Արեգակնային տարվա ու եղանակների միջև։

 

Գիտնականները ենթադրում են, որ օրացույցի հեղինակներն են նախնադարյան որսորդները, ովքեր ապրել են վաղ մեզոլիթի դարաշրջանում։ Նախքան այս աշխարհի ամենահին օրացույցն էր համարվում հին շումերների կողմից 5 հազար տարի առաջ ստեղծվածը։

& ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 438 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Ուկրաինայի տարածքում փորագրված սալաքար է հայտնաբերվել, որը կարող է երբևէ հայտնաբերված քարե արևային ժամացույցի առաջին նմուշը լինել, գրում Daily Mail-ը:


Արևի ժամացույցի, որը ենթադրաբար պատկանում մ.թ.ա. 13-րդ դարին, երբ Ուկրաինայում բնակվում էին ուշ բրոնզեդարյա ցեղերը, աստվածներին ուղղված հաղորդագրություններ է պարունակում: Ըստ գիտնականների այն զոհաբերության արարողության համար նախատեսված գերեզմանաքարի մաս է կազմել:


ՌԴ հնագիտական հետազոտությունների կենտրոնի գիտնականները, ուսումնասիրելով սալաքարի չափերն ու երկրաչափական պատկերներով փորագրությունները, ապացուցել են, որ այն արևային ժամացույց է եղել:


Սալաքարը հայտնաբերվել է 2011-ին Տարածքային ուսումնասիրությունների Դոնեցկի թանգարանի հնագետների կողմից, ովքեր պեղումներ էին ի ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 482 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Մայաների թագավորության Ուքսուլ քաղաքում հնագետները եղբայրական գերեզմանոց են հայտնաբերել՝ 24 մարդկային անդամահատված մարմիններով, հայտնում է Вести.Ru-ն:


Հայտնագործության հեղինակը Բոննի համալսարանի հնագետն է, ով ուսումնասիրելով մայա հնդկացիների ջրամատակարարման համակարգը, 32 քառ. մետր տարածքով արհեստական քարանձավ է հայտնաբերել:

 

Քարանձավում գտնված 24 մարմինները անդամահատված են եղել: Վերլուծության արդյունքում ողնաշարի ողերի վրա կացնի հետքեր են հայտնաբերվել, ինչից հետևում է, որ մարդկանց գլխատել են:

... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 539 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)



Գիտնականները հայտնաբերել են աշխարհի հնագույն գլոբուսը, որը փորագրված է ջայլամի ձվի վրա, ներկայացնում է Daily Mail-ը:


Լատինական արձանագրությունները և երկրների հստակ սահմանները, որոնց մասին տեղեկությունները, հավանաբար, ստացվել են Քրիստոֆեր Կոլումբոսից և ժամանակի մյուս ծովագնացներից, ներկայացնում են 1500 թվականների աշխարհի պատկերը:

 

Բելգիացի քարտեզագրի կարծիքով` հնագույն գլոբուսը կարող է պատրաստված լինել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Ըստ նախնական վարկածի՝ հնարամիտ փորագրիչն այն պատրաստել է Լեոնարդո դա Վինչիի արհեստանոցում:

&nbs ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 585 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Գիտնականները համարում են, որ գլոբալ տաքացումը բերում է հնագիտական հայտնագործությունների թվի ավելացման այն տարածաշրջաններում, որոնք ինչ-որ ժամանակ ծածկված են եղել սառցադաշտերով: 

Այսպես, վերջերս, հալվող ձյան տակ հայտնաբերվել է բրդե տունիկա, որը հավանաբար կրել է եղջերուների որսորդը: Գտածոն գրեթե 1700 տարեկան է: 

Տունիկան կոճակներ չունի, այսինքն այն ուղղակի սվիտերի դեր է կատարել:

Գիտնականները պարզել են, որ սվիտերը ստեղծվել է 230-390 թթ: Այն հագել է Լենդբրեենի սառցադաշտի շրջանում ապրող մեկը:

Դիտումներ: 412 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Հույն հնէաբանները Հոնիական ծովի հատակին՝ Զակինֆ կղզու մոտ հայտնաբերել են հնագույն շինությունների մնացորդներ՝ շուրջ 3 հա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի նախարարությանը:

Հետազոտությունները սկսվել են մայիսի 13-ին կղզու հյուսիսարևելյան մասում: Հնագետները հայտնաբերել են շուրջ 20 սյուների հիմքեր՝ 34 սմ շառավղով: 

Գիտնականները ենթադրում են, որ հայտնաբերված խոշոր շինությունը, հավանաբար, կապված է հին քաղաքի նավահանգստի հետ: Գտածոն դեռևս հնարավոր չէ թվագրել:

Շենքի չափսերը վկայում են Ալիկանայի շրջանում կարևոր հնագույն բնակավայրի գոյության մասին:
... Կարդալ մնացածը »
Դիտումներ: 442 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Հնագետների միջազգային արշավախումբն Իսրայելի տարածքում գտնվող քանանական Թել Քաբրի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել է Մերձավոր Արևելքում ամենամեծ և հին գինու մառանը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Հետազոտողների կարծիքով` այդ գինին տեղի վերնախավն օգտագործել է հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Հնագետները գտել են գինու 40 տարա` յուրաքանչյուրը 50 լիտր տարողությամբ: Նրանց գնահատականներով` այդ առարկաները 3.7 հազար տարեկան են:

Տարաներում պահպանված օրգանական նյութերի անալիզները ցույց են տվել, որ Թել Քաբրիի գինեգործներն իրենց ըմպելիքին հավելել են մեղր, անանուխ, դարչին և նույնիսկ խեժ: Հայտնի է, որ նման բաղադրություն են ունեցել Եգիպտոսում բուժման նպատակով գործածվող գինիները:

Պարզվել է ... Կարդալ մնացածը »
Դիտումներ: 443 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 24.11.2013 | Մեկնաբանություններ (0)