Բուլղարիայի արևելյան մասում՝ Պրովադիա քաղաքի մոտ, հնէաբանները հայտնաբերել են նախապատմական քաղաքներից ամենահինը, որ երբևէ գտնվել է Եվրոպայում:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են երկհարկանի տների մնացորդներ, դարպասի մասեր, պատնեշներ և պաշտպանիչ պատեր: Ածխածնային վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ բնակատեղին մ.թ.ա. 4700-4200 թվականների է:

... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 466 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Իսրայելում հնէաբանները հայտնաբերել են աստվածաշնչյան Դավիթ արքայի պալատի ավերակները


Իսրայելցի հնէաբաններին հաջողվել է հայտնաբերել շինության ավերակներ, որը հավանաբար եղել է իսրայելյան Դավիթ արքայի նստավայրը: Երուսաղեմում Հրեական համալսարանի և Իսրայելի հնությունների վարչության համատեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել է հրեական թագավարության ժամանակ կառուցված 2 հսկա շինություն, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Երուսաղեմից 30 կմ հեռավորության վրա գտնվող Հիրբաթ-Կիաֆա հին քաղաքի տարածքում պեղումները ընթանում են արդեն 7 տարի: Արդյունքում հաջողվել է հայտնաբերել 2 հսկայական շինություն, որոնցից մեկը հավանաբար եղել է պալատը, իսկ մյուսը հսկայական պահեստ է, հաղորդում է The Jerusalem Post-ը:


Հայտնաբերված պա ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 447 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Հույն հնէաբանները սկսում են Սիկիոնեում գտնվող հնագույն թատրոնի պեղումները


Հունաստանի Կենտրոնական հնէաբանական խորհուրդը համաձայնեցրել է Սիկիոնեում (քաղաք Պելոպոնեսի հյուսիս-արևմուտքում ) գտնվող հնագույն թատրոնի պեղումների, վերականգնման և պահպանության ծրագիրը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Ենթադրվում է, որ նախագծի ավարտից հետո թատրոնը կրկին կաշխատի։


Սիկիոնեի թատրոնը ամենախոշոր հնագույն թատրոններից է. այստեղ կա մոտ 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ։ Թատրոնում անցկացվել են մրցույթներ ոչ միայն լավագույն դրամայի համար, այլև քաղաքացիների ժողովներ։ Այն կառուցվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին – 3-րդ դարի սկզբին, և վերակառուցվել է մ.թ. 146թ. հռոմեական ժամանակաշրջանում։

... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 352 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտել

Ավստրիացի ազգագրագետները լքված ամրոցում ֆյուրերի զանգն են գտելԱվստրիայի Վոլֆսփասինգի բնակիչները երկար տարիների ուշադրություն չեն դարձրել զանգի վրա, որը տեղի ամրոցի զանգակատնից ժամերն էր ազդարարում։ Այժմ ամեն ինչ փոխվել է. տեղի պատմաբանները հայտնաբերել են, որ զանգը նվիրված է եղել Ադոլֆ Հիտլերին։ Նացիստական նշանագրությամբ պատված զանգը Վոլֆսփասինգի զանգակատանն ամրակցվել էր հեռավոր 1938-ին, երբ Հիտլերը Ավստրիան միացրեց Երրորդ ռեյխին։

Զանգի վրայի գրվածի բովանդակությունը Հիտլերի գովաբանու ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 434 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Հնագետները Մեքսիկայում արտասովոր մարդկային գանգեր են գտել (Լուսանկարներ)

Հնագետները Մեքսիկայում արտասովոր մարդկային գանգեր են գտել (Լուսանկարներ)

Մեքսիկական գյուղերից մեկում անցկացված պեղումների ժամանակ հնագետները արտասովոր գանգեր են հայտնաբերել: Սկզբում գիտնականները կարծել են, որ գտածոն վկայում է անհայտ ծագման կենդանու գոյության մասին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք արհեստականորեն տձևացված մարդկային գանգեր են, գրում է news ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 469 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի են գտել




Բուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի։ Այժմ Բուլղարիայի մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։

Նշենք, որ պեղումները բուլղարացի գիտնականները սկսել էին 2009թ. ապրիլին։ Պատմաբանները գտել են 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետև այդ տարածքը գնել են Բուլղարիայում բնակվող հայերը և 17-րդ դարում ավերակների վրա կառուցել հայկակա ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 479 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Գտնվել է Մարիա I Թեոդորի մարգարիտը

Անգլիական պատմաբանները գտել են մարգարիտ, որը, ենթադրաբար, պատկանել է անգլիական թագուհի Մարիա I Թեոդորին (1516—1558)՝ Հենրիխ VIII-ի ավագ դստերը, ով պատմությանը հայտնի է Արյունոտ Մարիա անվամբ:

Ըստ The Sunday Times-ի, զարդը, որ Մարիային նվիրել է ամուսինը՝ Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը, շուրջ 10 տարի առաջ աճուրդում վաճառվել է 155 հազար ֆունտ սթեռլինգով: Մարիա I-ի մարգարիտը համարվում է աշխարհում երրորդը՝ ճիշտ կառուցվածքով կլոր մարգարիտների շարքում: Դրա երկարությունը 3.6 սմ է, եւ կշռում է շուրջ 16 գրամ: Ներկայում մարգարիտը պատկանում է Symbolic & Chase ընկերության դիլերին, ով այն գնել է որպես XVIII դարի զարդ:

Դիտումներ: 473 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

5 նվաստացուցիչ ձախողում, որոնք պատմաբանները որպես հաղթանակ են ներկայացնում



Ինչպես ասվում է մի հին ասացվածքում, պատմությունը գրում են հաղթողները: Սակայն միշտ չէ, որ դա այդպես է: Պատմությունը գրելիս պատմաբանները երբեմն սկսում են երազել և ցանկալին որպես իրողություն ներկայացնել: Այլ կերպ ասած` երբ իրականությունն այդքան էլ ոգեշնչող չէ, նրանք այն դարձնում են այդպիսին:  

Ձեզ կներկայացնեմ 5 պատմական իրողություն, որոնք ընդունված է համարել հաղթանակ, բայց իրականում դրանք բոլորն էլ կա՛մ առնվազն այդպիսին չեն եղել, կա՛մ էլ ընդհանրապես, խայտառակ ձախողում են եղել:

5. «Li ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 647 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Հնագույն Սամաբահ քաղաքը, որը գտնվել է Ատիտլան լճի հատակում, դեկտեմբերին կբացվի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մայաների ջրասույզ եղած Սամաբահ քաղաքը կդառնա Գվատեմալայի զբոսաշրջիկների  նոր տեսարժան վայրը: Հնագույն քաղաքը գտնվել է 1994 թվականին Ատիտլան լճի հատակում` երկրի հարավ-արևմուտքում: Գտնված քաղաքի տարիքը երկու հազար տարուց ավելի է: Հետազոտողները հայտնաբերել են յոթ բնակելի տներ, հանդիսավոր արարողությունների համար նախատեսված շենքեր  և  բազմաթիվ իրեր, որոնք պատրաստված են խեցեղենից, որոնց մի մասը հաջողվել է դուրս հանել լճի հատակ ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 510 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

10 զարմանալի ու հետաքրքիր վարկած դինոզավրերի անհետացման մասին



Հնէաբանության մեջ ինչպես մասնագետները, այնպես էլ սիրողական հնէաբանությամբ զբաղվողները բազմաթիվ բացատրություններ են առաջ քաշել այն մասին, թե ինչպես կամ ինչ պատճառով են Երկրի երեսից անհետացել դինոզավրերը: Թռչունների հեռավոր նախնիները, որոնք նախկինում նրանց ամենևին նման չեն եղել, Երկրի վրա իշխել են անհավանական երկար ժամանակ, և նրանց ոչնչացումը դեռևս մեծ առեղծված է մարդկության համար:
Դինոզավրերի բրածոները գիտնականները սկսել են ուսումնասիրել 19-րդ դարից, և հենց այդ ժամանակվանից էլ սկսեցին առաջ քաշվել դրանց ոչնչացման մասին առաջին վարկածները: Այսօր հնէաբանները հավատացած են, ... Կարդալ մնացածը »

Դիտումներ: 965 | Ավելացրեց: Aray | Ամսաթիվ: 26.09.2013 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 11 12 13 14 15 »