Главная » 2013 » Նոյեմբեր » 29 » Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններ
20:26
Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններ

Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններ

Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններՎայոց ձորի Արենի-1 քարանձավային համալիրում հնագետները հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի լավ պահպանված գերեզմաններ: Քարանձավում պեղումներն իրականացվում են Կալիֆորնիայի համալսարանի եւ Քերքի համալսարանի (Իռլանդիա) հնագետների հետ միասին: Այդ մասին հայտարարել է արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանը:

Նրա խոսքով, 2010թ. հայտնաբերել են կավե սափորներում երեխաների եւ մեծահասակների գերեզմաններ: Ընդ որում, երեխաները ամբողջական են թաղված, իսկ մեծահասակներին մասերի են բաժանել: Գտածոն հնարավորություն է տալիս ԴՆԹ-անալիզի միջոցով որոշել երեխայի ողջ գենետիկ կոդը: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ բազմաթիվ նոր տվյալներ կտա մարդու գենետիկ էվոլյուցիայի մասին:

«Սակայն գենետիկ կոդի որոշումը թանկ արժե. միայն 60 հազար եվրո արժեն լաբորատոր անալիզները, իսկ նման միջոցներ չկան»,- նկատել է նա:

Պեղումները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի հնագույն անցյալի, այլեւ ողջ Առաջավոր Ասիայի մշակութային-պատմական միջավայրի ընդհանուր պատկերը վերարտադրելու համար: Արենի-1-ում պեղումները սկսվել են 2007թ., իսկ 2008-ին հայտնաբերվել է կաշվե ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի:

Просмотров: 438 | Добавил: Aray | Теги: ՀՀ, հնէաբան, Հայաստանում հայտնաբերել են, հնագետ, էնեոլիթ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: