Главная » 2013 » Նոյեմբեր » 24 » Իսրայելում հայտնաբերվել է մերձավորարևելյան հնագույն գինու մառան
19:26
Իսրայելում հայտնաբերվել է մերձավորարևելյան հնագույն գինու մառան
Հնագետների միջազգային արշավախումբն Իսրայելի տարածքում գտնվող քանանական Թել Քաբրի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել է Մերձավոր Արևելքում ամենամեծ և հին գինու մառանը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Հետազոտողների կարծիքով` այդ գինին տեղի վերնախավն օգտագործել է հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Հնագետները գտել են գինու 40 տարա` յուրաքանչյուրը 50 լիտր տարողությամբ: Նրանց գնահատականներով` այդ առարկաները 3.7 հազար տարեկան են:

Տարաներում պահպանված օրգանական նյութերի անալիզները ցույց են տվել, որ Թել Քաբրիի գինեգործներն իրենց ըմպելիքին հավելել են մեղր, անանուխ, դարչին և նույնիսկ խեժ: Հայտնի է, որ նման բաղադրություն են ունեցել Եգիպտոսում բուժման նպատակով գործածվող գինիները:

Պարզվել է նաև, որ բոլոր տարաներում գտնվել է միևնույն տեսակի գինի:

Հնագետները հույս ունեն շարունակել մառանի պեղումները 2015-ին:
Просмотров: 444 | Добавил: Aray | Теги: Գինի, գինեգործ, գինու մառանա, գինեգործությու, հնագույն գինի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: