Главная » 2013 » Նոյեմբեր » 29 » Իսրայելում հնագետները հայտնաբերել են 3600-ամյա մառան
20:38
Իսրայելում հնագետները հայտնաբերել են 3600-ամյա մառան

Իսրայելում հնագետները հայտնաբերել են 3600-ամյա մառան


Իսրայելում հնագետները հայտնաբերել են 3600-ամյա մառան

Իսրայելում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մարդկության պատմության մեջ մինչ օրս հայտնաբերված ամենահին մառանը:

Ամերիկացի և իսրայելցի հնագետների խումբը, պեղումներ անելով հնագույն Թել Քաբրի քաղաքի ավերակների վրա, հայտնաբերել է պահեստային նշանակության շինություն` ավելի քան 40 հսկա կավե անոթներով:  Ամֆորաները թեև կոտրված էին,  սակայն դրանց  մեջ պահված գինու բաղադրությունը չէր կորել: Կուժերի հատակին  մնացել էին օրգանական թթուների մնացորդներ:

Հնագետների կարծիքով հայտնաբերված մառանը ավիրվել է 3600 տարի առաջ և պատկանել  է տեղի տիրակալին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առնվազն  3600 ամյա գինու պատրաստման համար օգտագործվել է մեղր, դարչին, գիհի պտրուղներ և, վերջապես  խեժ`որպես կոնսերվանտ:

 

Просмотров: 558 | Добавил: Aray | Теги: գինեգործ, Իսրայելում հնագետները հայտնաբերել ե, հայտնաբերել, հնագետներ, Գինի, մառան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: