Главная » 2013 » Նոյեմբեր » 18 » Լոնդոնում հնագետները մոտ 2000 տարվա հնության հազվագյուտ արձանիկ են հայտնաբերել
22:45
Լոնդոնում հնագետները մոտ 2000 տարվա հնության հազվագյուտ արձանիկ են հայտնաբերել


 Tert.amՀնագետները Լոնդոնում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են 1900 տարվա պատմություն ունեցող հազվագյուտ մի արձան, որն ուղղակի հիանալի է պահպանվել, գրում է The Telegraph-ը։

 

Արծվի պատկերող քանդակը ստեղծվել է դեռևս այն ժամանակ, երբ Բրիտանիան եղել է հռոմեացիների իշխանության տակ։ Այն ունի 0.6 մ բարձրություն և այնքան թարմ տեսք, որ հնագետները սկզբում կարծել են, որ այն օրիգինալը չէ, այլ միայն կրկնօրինակը։ Սակայն հետագա ուսումնասիրություններն ապացուցել են, որ արձանը մոտ 2 հազարամյակի պատմություն ունի։

 

Լոնդոնի հնագիտական թանգարանի մասնագետները նշել են, որ ամբողջ աշխարհում այս արձանից 2 հատ կա. մյուսը հայտնաբերվել է 1937թ.՝ Հորդանանում։ Արձանիկը շուտով ցուցադրության կհանվի թանգարանում։

 

Հին հռոմեական արվեստում արծիվը խորհրդանշել է ուժ ու հզորություն։ Այն նաև հռոմեական գլխավոր աստված Յուպիտերի խորհրդանիշն է։



Просмотров: 394 | Добавил: Aray | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: