Главная » 2013 » Նոյեմբեր » 24 » Մայաների հնագույն քաղաքում եղբայրական գերեզմանոց է հայտնաբերվել
19:36
Մայաների հնագույն քաղաքում եղբայրական գերեզմանոց է հայտնաբերվել

Մայաների թագավորության Ուքսուլ քաղաքում հնագետները եղբայրական գերեզմանոց են հայտնաբերել՝ 24 մարդկային անդամահատված մարմիններով, հայտնում է Вести.Ru-ն:


Հայտնագործության հեղինակը Բոննի համալսարանի հնագետն է, ով ուսումնասիրելով մայա հնդկացիների ջրամատակարարման համակարգը, 32 քառ. մետր տարածքով արհեստական քարանձավ է հայտնաբերել:

 

Քարանձավում գտնված 24 մարմինները անդամահատված են եղել: Վերլուծության արդյունքում ողնաշարի ողերի վրա կացնի հետքեր են հայտնաբերվել, ինչից հետևում է, որ մարդկանց գլխատել են:


Հետազոտողներին հաջողվել է պարզել զոհվածներից 15-ի սեռը, որոնցից երկուսը կանայք են եղել: Նրանց բոլորի ատամները զարդարված են եղել նեֆրիտով, ինչը հուշում է նրանց բարձր սոցիալական կարգավիճակի մասին:

 

Գիտնականներն ավելի վաղ ևս մայաների քաղաքակրթությունում բռնության հետքեր էին հայտնաբերել, սակայն միայն նկարների տեսքով: 

Просмотров: 540 | Добавил: Aray | Теги: Մայաների հնագույն քաղաքում եղբայրակ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: