Главная » 2013 » Նոյեմբեր » 24 » Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների հնագույն կորուսյալ քաղաք. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
19:59
Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների հնագույն կորուսյալ քաղաք. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնէաբանների միջազգային խումբը, որը զբաղվում է Մեքսիկայի դժվար հասանելի շրջանների ուսումնասիրությամբ, պատահաբար հայտնաբերել է մայաների կորուսյալ քաղաք: Նախկինում խոշոր մշակութային այս կենտրոնը, որում ապրում էին տասնյակ հազարավոր մարդիկ, դարերով թաքնված էր խիտ ջունգլիներում: Գիտնականների գնահատականով՝ արդեն հազար տարի այստեղ մարդ ոտք չի դրել:

Newsru.com-ի փոխանցմամբ՝ մոտ 22 հա տարածք զբաղեցնող հնագույն քաղաքը գտնվում է Կամպեչե նահանգի հարավ-արևելքում: Քաղաքը հայտնաբերվել է լիովին պատահաբար, քանի որ այդ քաղաքի մասին նախկինում ոչ մի հիշատակում չի եղել: 

Քաղաքն անվանել են Չակտուն, ինչը հնդկացիների լեզվով թարգմանաբար նշանակում է «մեծ քար»:

Просмотров: 460 | Добавил: Aray | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: