Главная » 2013 » Նոյեմբեր » 24 » Ուկրաինայում բրոնզեդարյա սալաքար է հայտնաբերվել, որը երբևէ գտնված հնագույն արևի ժամացույցն է
19:38
Ուկրաինայում բրոնզեդարյա սալաքար է հայտնաբերվել, որը երբևէ գտնված հնագույն արևի ժամացույցն է

Ուկրաինայի տարածքում փորագրված սալաքար է հայտնաբերվել, որը կարող է երբևէ հայտնաբերված քարե արևային ժամացույցի առաջին նմուշը լինել, գրում Daily Mail-ը:


Արևի ժամացույցի, որը ենթադրաբար պատկանում մ.թ.ա. 13-րդ դարին, երբ Ուկրաինայում բնակվում էին ուշ բրոնզեդարյա ցեղերը, աստվածներին ուղղված հաղորդագրություններ է պարունակում: Ըստ գիտնականների այն զոհաբերության արարողության համար նախատեսված գերեզմանաքարի մաս է կազմել:


ՌԴ հնագիտական հետազոտությունների կենտրոնի գիտնականները, ուսումնասիրելով սալաքարի չափերն ու երկրաչափական պատկերներով փորագրությունները, ապացուցել են, որ այն արևային ժամացույց է եղել:


Սալաքարը հայտնաբերվել է 2011-ին Տարածքային ուսումնասիրությունների Դոնեցկի թանգարանի հնագետների կողմից, ովքեր պեղումներ էին իրականացնում Ուրալյան լեռների և Ուկրաինայի Դնեպր գետի միջև գտնվող տարածքում:

 

 

Просмотров: 483 | Добавил: Aray | Теги: Ուկրաինայում բրոնզեդարյա սալաքար է , որը երբևէ գտնված հնագույն արևի ժամա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: