Главная » 2013 » Նոյեմբեր » 29 » Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել
20:28
Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

30916

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում:

Ոստիկանությունը Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողների խնդրում է զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով:

սկզբնաղբյուր՝  http://hetq.am/arm/news/30916/ukrainayum-hay-zinvori-masunqner-en-haytnabervel.html

Просмотров: 422 | Добавил: Aray | Теги: Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: