Главная » 2013 Նոյեմբեր 24 » 10 հազար տարի. Շոտլանդիայում հայտնաբերվել է աշխարհի հնագույն օրացույցը
19:39 10 հազար տարի. Շոտլանդիայում հայտնաբերվել է աշխարհի հնագույն օրացույցը |
Բիրմինգհեմի համալսարանի հնագետները Շոտլանդիայում հայտնաբերել են աշխարհի հնագույն օրացույցը, որն ունի 10 հազար տարվա պատմություն, հայտնում է Euromag-ը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Աբերդինշիրում իրականացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են 12 փոս, որոնք ամբողջությամբ վերարտադրել են լուսնային փուլերը։ Այդպիսով՝ նախնադարյան մարդիկ կարողացել են կապ գտնել լուսնային փուլերի, Արեգակնային տարվա ու եղանակների միջև։
Գիտնականները ենթադրում են, որ օրացույցի հեղինակներն են նախնադարյան որսորդները, ովքեր ապրել են վաղ մեզոլիթի դարաշրջանում։ Նախքան այս աշխարհի ամենահին օրացույցն էր համարվում հին շումերների կողմից 5 հազար տարի առաջ ստեղծվածը։
Այժմ հնագետները շարունակում են ուսումնասիրություններն այդ վայրում։ |
|
Всего комментариев: 0 | |