Գվատեմալայի հնագետները աղի արտադրության խոշորագույն կենտրոն են հայտնաբերել, որը պատկանել է մայաների հնագույն քաղաքակրթությանը, հայտնում է РИА Новости-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով:
Կենտրոնական Ամերիկայում գտնվող Գվատեմալայի Մշակույթի նախարարության տվյալներով՝ հայտնաբերված կենտրոնը տեղակայված է Սալինաս-դե-լոս-Նուեվե-Սերոս տարածաշրջանում, որտեղ գտնվել է մայաների հնագույն քաղաքներից մեկը: Կենտրոնը նախատեսված էր աղի արդյունաբերման և մշակման համար:
Հնագետները եկել են այն եզրակացության, որ այնտեղ աղի արտադրությունը իրականացվել է մեծ ծավալներով: Այդ մասին են վկայում հայտնաբերված 200 մետր երկարություն և 13 մետր խորություն ունեցող հատուկ հարթակը, որի վրա իրականացվել են արդյունահանման աշխատանքները: Գիտնականների կարծիքով մայաները կարող էին տարեկան 24 000 տոննա աղ ստանալ՝ օգտագործելով մ
... Կարդալ մնացածը »
Բուլղարացի հնագետները Մայոր-Ուզունովո գյուղի մոտ (Վիդինսկայա մարզ) հայտնաբերել են նեոլիթյան դարաշրջանի հնագույն բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. VII հազարամյակի վերջից VI հազարամյակի սկիզբ ընկած շրջանին: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 60 լավ պահպանված հնագույն նմուշներ՝ հայտնել է հնագետ Գեորգի Գանեցովսկին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հայտնաբերված իրերի շարքում առավել արժեքավոր են սպասքի երկու կերամիկական հավաքածուները, որոնք գետնի տակ են մնացել ավելի քան 80 դար: «Այստեղ բնակված մարդիկ գիտակցաբար են ընտրել այդ տարածքը՝ ելնելով կլիմայի գնահատականից և ջրային ռեսուրսների առկայությունից: Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ այդ տարածաշրջանում լավ զարգացած է եղել կավագործությունը»,- ասել է Գանեցովսկին:
Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում:
Ոստիկանությունը Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողների խնդրում է զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով:
Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններ
Վայոց ձորի Արենի-1 քարանձավային համալիրում հնագետները հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի լավ պահպանված գերեզմաններ: Քարանձավում պեղումներն իրականացվում են Կալիֆորնիայի համալսարանի եւ Քերքի համալսարանի (Իռլանդիա) հնագետների հետ միասին: Այդ մասին հայտարարել է արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանը:
Նրա խոսքով, 2010թ. հայտնաբերել են կավե սափորներում երեխաների եւ մեծահասակների գերեզմաններ: Ընդ որում, երեխաները ամբողջական են թաղված, իսկ մեծահասակներին մասերի են բաժանել: Գտածոն հնարավորություն է տալիս ԴՆԹ-անալիզի միջոցո
... Կարդալ մնացածը »