Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ ուշբրոնզեդարյան դամբարան եւ բնակատեղու մի փոքր հատված է պեղել: Այս մասին ասաց Գեղարոտի արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը: Նրա խոսքով` Գեղարոտը վաղ բրոնզի եւ ուշ բրոնզի դարերի բազմաշերտ հուշարձան է եւ պատկանում է մթա 3-րդ եւ 2-րդ հազարամյակներին: «Այնտեղ երկար ժամանակ ապրել են մարդիկ»,-ասաց նա:
Համեմատելով նախորդ տարիների պեղումների հետ` արշավախմբի ղեկավարն այս տարի առանձնացրեց մի ուշագրավ փաստ, որը բացառիկ է թե Հայաստանում, եւ թե ամբողջ Քուր-Արաքսյան մշակույթում:
«Նախորդ տարիներին մենք հիմնականում աշխատում էինք վաղ բրոնզեդարյան բնակատեղու պեղումների վրա, իսկ այս տարի մենք հանդիպեցինք մի պաշտամունքային կառույցի, որը շատ նախնական կերպով կարող ենք կապել հանգուցյալների ծեսի հետ: Այդ եզրակացությանն ենք եկել, որովհետեւ համալիրն ընդգրկում էր ն
...
Կարդալ մնացածը »