Главная » 2013 Նոյեմբեր 29 » Բուլղարիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 8000 տարվա վաղեմության բնակավայր
20:39 Բուլղարիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 8000 տարվա վաղեմության բնակավայր |
Բուլղարացի հնագետները Մայոր-Ուզունովո գյուղի մոտ (Վիդինսկայա մարզ) հայտնաբերել են նեոլիթյան դարաշրջանի հնագույն բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. VII հազարամյակի վերջից VI հազարամյակի սկիզբ ընկած շրջանին: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 60 լավ պահպանված հնագույն նմուշներ՝ հայտնել է հնագետ Գեորգի Գանեցովսկին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը: Հայտնաբերված իրերի շարքում առավել արժեքավոր են սպասքի երկու կերամիկական հավաքածուները, որոնք գետնի տակ են մնացել ավելի քան 80 դար: «Այստեղ բնակված մարդիկ գիտակցաբար են ընտրել այդ տարածքը՝ ելնելով կլիմայի գնահատականից և ջրային ռեսուրսների առկայությունից: Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ այդ տարածաշրջանում լավ զարգացած է եղել կավագործությունը»,- ասել է Գանեցովսկին: Բնակավայրերում շինությունները կառուցված են եղել ծառից ու կավից: Տեղի բնակիչները կենցաղում ակտիվորեն կիրառել են սիլիկոնային հումք, որն արդյունահանվել է մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, ինչը վկայում է բավականին լավ տրանսպորտային հաղորդակցության մասին: Այլ հայտնաբերված առարկաներ պատրաստված են եղել ոսկրից՝ նետասլաքներ, եռաժանիներ և թալիսմաններ: Գիտնականները նշում են, որ հնագույն բնակավայրն իր մեջ թաքցնում է բազմաթիվ չհայտնաբերված հնագիտական արժեքներ, այդ իսկ պատճառով շուրջ 1.5 հա տարածքում հետազոտությունները կշարունակվեն նաև 2014 թվականին: |
|
Всего комментариев: 0 | |