21:53 fft16_mf6103268 Թուրք հնագետները հնագույն Ուրարտուի մայրաքաղաքում գտել են շան կմախք |
Թուրք հնագետները հնագույն Ուրարտուի մայրաքաղաքում գտել են շան կմախք Մ.թ.ա. VIII-VI դարերում գոյություն ունեցած Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայի տարածքի պեղումների ժամանակ տներից մեկի նկուղում գտնվել է 3000 տարվա հնությամբ շան կմախք: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը: Շների ընտելացման ճիշտ ժամանակը գիտնականների շրջանում միշտ եղել է վիճաբանության առարկա, այդ պատճառով էլ շան կմախքը այդպիսի հետաքրքրություն է առաջացրել: Հնագետները պրոֆեսոր Էրկան Կոնյարի գլխավորությամբ արդեն 6 տարի է՝ պեղումներ են կատարում Տուշպայում (Վանա լճի ափի մոտ): 2015 թվականին նրանք սկսել են պեղումներ կատարել հնագույն քաղաքի բնակելի թաղամասերում: Տան տերերը շանը թաղել են ուղղակի իրենց տան մոտ, ինչը ցույց է տալիս հին ուրարտացիների սերը տնային կենդանիների նկատմամբ: Հին թագավորությունում ակտիվորեն զբաղվել են ոչխարաբուծությամբ, այդ պատճառով էլ հոգատարությամբ են վերաբերվել ոչխարներին հսկող շներին: Մինչ այդ կենդանիների ոսկորներ գտնվել են միայն գերեզմանների տարածքներում: |
|
Всего комментариев: 0 | |