Главная » 2013»Նոյեմբեր»29 » Գվատեմալայի հնագետները աղի արտադրության խոշորագույն կենտրոն են հայտնաբերել
20:41
Գվատեմալայի հնագետները աղի արտադրության խոշորագույն կենտրոն են հայտնաբերել
Գվատեմալայի հնագետները աղի արտադրության խոշորագույն կենտրոն են հայտնաբերել, որը պատկանել է մայաների հնագույն քաղաքակրթությանը, հայտնում է РИА Новости-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով:
Կենտրոնական Ամերիկայում գտնվող Գվատեմալայի Մշակույթի նախարարության տվյալներով՝ հայտնաբերված կենտրոնը տեղակայված է Սալինաս-դե-լոս-Նուեվե-Սերոս տարածաշրջանում, որտեղ գտնվել է մայաների հնագույն քաղաքներից մեկը: Կենտրոնը նախատեսված էր աղի արդյունաբերման և մշակման համար:
Հնագետները եկել են այն եզրակացության, որ այնտեղ աղի արտադրությունը իրականացվել է մեծ ծավալներով: Այդ մասին են վկայում հայտնաբերված 200 մետր երկարություն և 13 մետր խորություն ունեցող հատուկ հարթակը, որի վրա իրականացվել են արդյունահանման աշխատանքները: Գիտնականների կարծիքով մայաները կարող էին տարեկան 24 000 տոննա աղ ստանալ՝ օգտագործելով մի քանի գետերի աղի ջուրը: