20:26 Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններ |
Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի դարաշրջանի մարդկանց գերեզմաններՆրա խոսքով, 2010թ. հայտնաբերել են կավե սափորներում երեխաների եւ մեծահասակների գերեզմաններ: Ընդ որում, երեխաները ամբողջական են թաղված, իսկ մեծահասակներին մասերի են բաժանել: Գտածոն հնարավորություն է տալիս ԴՆԹ-անալիզի միջոցով որոշել երեխայի ողջ գենետիկ կոդը: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ բազմաթիվ նոր տվյալներ կտա մարդու գենետիկ էվոլյուցիայի մասին: «Սակայն գենետիկ կոդի որոշումը թանկ արժե. միայն 60 հազար եվրո արժեն լաբորատոր անալիզները, իսկ նման միջոցներ չկան»,- նկատել է նա: Պեղումները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի հնագույն անցյալի, այլեւ ողջ Առաջավոր Ասիայի մշակութային-պատմական միջավայրի ընդհանուր պատկերը վերարտադրելու համար: Արենի-1-ում պեղումները սկսվել են 2007թ., իսկ 2008-ին հայտնաբերվել է կաշվե ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի: |
|
Всего комментариев: 0 | |