Ճապոնական Կյուսյու կղզում հայտնաբերվել է հնագույն ընտանեկան գրանցամատյանը: Փայտե տախտակների վրա գրությունները պատկանում են 7-րդ դարին: Այստեղ նշվում են ընտանիքի բոլոր 16 անդամների անունները` յուրաքանչյուրի սեռը, զբաղմունքը եւ այլ տվյալներ: Գիտնականները գտածոյից մի հետեւություն են արել. 7-րդ դարում ճապոնական պետությունն ուներ հարկահավաքման եւ զինվորական ծառայություն անցնելու հստակ մեխանիզմ: